«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԱՐՄԱՎԻՐ» ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՔ ԿՀ-ՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Արխիվ 12-16

ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԱՐՄԱՎԻՐ» ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՔԿՀ-ՈՒՄ

(ՖՈՏՈՇԱՐՔ)


Այսօր <<Արմավիր>> նորակառույց ՔԿՀ-ում, որտեղ այս պահի դրությամբ իրենց պատիժն են կրում 84 դատապարտյալ, իրականացվել է լայնածավալ ծառատունկ: Ծառատունկին մասնակցել են հիմնրակի աշխատակիցները,  քրեակատարողական վարչության պետի տեղակալները, մի շարք ծառայողներ: Դատապարտյալները եւս անմասն չեն մնացել ծառատունկից` նախօրեին նրանք մասնակցել են ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին:

Հարցին, թե ինչի առթիվ է իրականացվում ծառատունկը «Արմավիր» ՔԿՀ-ի  պետ, արդարադատության գնդապետ ՏԻԳՐԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ մասնավորապես նշեց. «Մենք ըստ առիթի չենք ծառայում, մենք ծառայություն ենք իրականացնում ամեն օր՝ առանց առիթի եւ առանց ակնկալիքի: Ծառատունկն իրականացվեց իմ նախաձեռնությամբ, որը խրախուսվեց նաեւ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կողմից: Հիմնական նպատակը ՔԿՀ-ի տարածքը կանաչապատելն էր»:

Հավելենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական հատվածի շրջակայքում տնկվեց շուրջ 300 բարդի:








Հ.Գ. «Արմավիր» ՔԿՀ-ի նորանշանակ պետի հետ հարցազրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ