«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»

Արխիվ 12-16

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՌՆԵԼԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»

 

Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ ավագանու խմբակցությունից արդեն երեք  ԲՀԿ-ական դուրս է եկել:

«Իրավունքը» ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանից  պարզեց` ինչու են նրանք լքել խմբակցությունը: «Ոչ, նրանք չեն մեկնաբանել»,-ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք` ԲՀԿ ավագանու խմբակցությունը  լքել են Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը:

- Տիկին Պողոսյան, Ձեզ համար սպասելի՞ էր  վերոնշյալ երեք անձանց ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքելը, թե նրանք ձեզ այդ մասին վաղօրոք տեղեկացրել էին:

- Չէ, դա ինչ քննարկվելու հարց է: Դա անհատական հարց է, յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք հարգում ենք  բոլորի` թե մնացողների, թե գնացողների որոշումները:

- Ըստ Ձեզ` ԲՀԿ ավագանու խմբակցությունից դուրս գալը կապ ունի՞ ԲՀԿ-ի հետ կատարվող վերջին իրադարձությունների հետ:

- Ես կարծում եմ, ուղիղ կապ ունի, բայց դա յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը: Ինչո՞ւ բոլորը դուրս եկան հենց այդ իրադարձությունների ժամանակ:

- ԲՀԿ-ը նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ  ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ ավագանին եւ՞ս քաղաքապետարանում այդ դիրքերից է հանդես գալու:

- Չի կարող ավագանին կուսակցության քաղաքական գծից դուրս գործել: Իհարկե, ընդդիմադիր դաշտում ենք գործելու:

- Կարծիք կա, որ ԲՀԿ-ից արտահոսքը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ  ԲՀԿ-ականների մի մասը չի ցանկանում կին առաջնորդ ունենալ եւ, այսպես ասած, գործել  Նաիրա Զոհրաբյանի «կրունկի տակ»:

- Դա շատ անլուրջ  տեսակետ է: Մենք չենք ապրում այնպիսի ժամանակաշրջանում, որ դա քննարկման թեմա դարձնենք: Մենք լուրջ քաղաքական ուժի հետ գործ ունենք, որտեղ գործում են կանոնադրական  ու ծրագրային հարաբերություններ:

- Կարծիք կա, որ դավաճանություն է այն, որ ԲՀԿ-ի ծանր օրերին  ԲՀԿ-ականները լքեցին կուսակցությունը:

- Իսկ ո՞րն է չափորոշիչը դավաճանության: Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ չեմ կարծում, թե արժե որեւէ մեկին պիտակավորել: Չեմ կարծում, որ այս չափորոշիչներով գնահատելը լավ բանի կբերի:

- ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քայլերով (փետրվարի 20-ին հանրահավաք հայտարարելուց առաջ եւ հետո)  ինչպե՞ս ազդեց կուսակցության վարկանիշի վրա:

- Ձեր հարցը անհասկանալի է: Ես ձեռնպահ եմ մնում հարցի մեկնաբանությունից, քանի որ կուսակցության կողմից պաշտոնական դիրքորոշում արդեն հնչել է:

- Տիկին Պողոսյան,  դուք նախկինում եղել եք ՕԵԿ անդամ, նաեւ կուսակցության փոխնախագահ: Սոցիոլոգ Ադիբեկյանը օերս հայտարարել է, որ ՕԵԿ առաջնորդի վարկանիշը  բարձրանում է: Հնարավո՞ր է դուք  եւս լքեք ԲՀԿ-ը եւ անդամակցեք  ՕԵԿ-ին, ինչպես դա արել են ինը ԲՀԿ-ականներ, կրկին Ա. Ադիբեկյանի պնդմամբ:

- Ոչ: Այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է քաղաքական որեւէ կուսակցության, միայն քաղաքական բարձր վարկանիշի ընթացքում պետք է մնա դրա անդամ, եւ միայն վարկանիշն իջնելու ընթացքում դուրս գա այդտեղից: Այդպես ոչ մի քաղաքական ուժ չի կարող զարգանալ: Կուսակցականը պետք է պատասխանատու լինի եւ վարկանիշի բարձրացմանը, եւ անկմանը: Թե չէ թռնել էստեղից էնտեղ, կուսակցությունից կուսակցություն, դա ոչ մի լավ բանի չի բերի: Չեմ կարծում, որ իրեն հարգող մարդն այդ սկզբունքով պետք է քաղաքականության մեջ գործունեություն  իրականացնի:

Հ.Գ. Ի դեպ, Թամարա Պողոսյանը 2011-ին եղել է ԲՀԿ առաջնորդի խորհրդականը, սակայն, ինչպես տիկին Պողոսյանն ասաց, իր այդ կարգավիճակը եղել է ժամանակավոր, եւ ինքը, փաստորեն, արդեն  ոչ մեկին խորհուրդ տալու խնդիր չունի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ