Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

«Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի». Շարմազանով

Արխիվ 12-16

«Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի». Շարմազանով

 

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ: Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ պայքար է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ