«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

ԲՀԿ-Ը ՀՈԳՆԵԼ Է ՓՈՂՈՑԻՑ, ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ՀՈԳՆԵԼ Է ՓՈՂՈՑԻՑ, ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

 

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, news.am-ին տված հարցազրույցում խոսելով ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունների` ԲՀԿ առաջնորդի կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու, քաղաքականությունից դուրս գալու մասին, ասել է, որ կա Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն:

«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց`  համաձայն է ՕԵԿ առաջնորդի այս դիտարկմանը: «Ինչ-որ առումով ճշմարտության հատիկ կա Արթուր Բաղդասարյանի  ասածի մեջ, որովհետեւ պրն Ծառուկյանի նման խարիզմատիկ մարդ դժվար է  գտնել մեր երկրում: Երեւի դա նկատի ունի Արթուր Բաղդասարյանը: Բայց ասել, թե ամբողջությամբ համամիտ եմ հնչեցրած տեսակետի հետ, ոչ, բայց ճշմարտության հատիկ կա»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` ասել, թե չկա Գագիկ Ծառուկյանը, չկա նաեւ կուսակցություն, ճիշտ չէ, քանի որ ԲՀԿ-ն ունի քաղաքական կուրս, որը փորձելու է այդ կուրսով շարժվել:

- Պրն Ավետիսյան, ընդունո՞ւմ եք, որ  Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ը  կարծես թե չի կարողանում իրեն վերագտնել քաղաքական դաշտում:

- Դեռ վաղ է խոսել դրա մասին: Բավական ժամանակ է պետք, որ ԲՀԿ-ը  վերակազմավորվի, հիմա ներկուսակցական խնդիրներ կան, որոնք լուծման փուլում են գտնվում:

ԲՀԿ-ը ՕԵԿ-ի հետ համագործակցելու ցանկություն ունի՞:

- Համագործակցել հնարավոր է, նայած ինչ ձեւաչափով: Եթե օրենքի նախագիծ կամ ինչ-որ փաթեթի, արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այո, հնարավոր է համագործակցել:

- Իսկ համագործակցել նաեւ միասնական հանրահավաքներ կազմակերպելու համար, թե…

- Ոչ, ոչ: Միայն կառուցողական ձեւաչափում, ոչ թե փողոցում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ