Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԵԹԵ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ»

 

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել  քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում  նաեւ ԲՀԿ-ի հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Դրանից հետո  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն: «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց` ինչպես արձագանքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս բնորոշմանը: «Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն ինչից է որոշել, որ ԲՀԿ-ը համաձայն է այդ պրոյեկտին: ԲՀԿ-ն դեռ նախկինում հայտարարած կարծիքը չի փոխել սահմանադրական բարեփոխումներին: Պրն Զուրաբյանն էլի շտապել է»,- ասաց պատգամավորը:

- Եթե ԲՀԿ-ը  չպետք է փոխեր իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ու հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, ինչո՞ւ հանդիպեց ՀՀ նախագահի հետ:

- Ոնց ինչո՞ւ հանդիպեցինք: Իսկ ինչո՞ւ չպետք է հանդիպեինք: Եթե երկրի նախագահը հրավիրում է քաղաքական ուժի խորհրդակցելու, ինչո՞ւ պետք է մերժենք: Մերժողական դիրք ընդունելը ճիշտ չեմ համարում:

- ԲՀԿ-ին ու ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական այլ ուժերին համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդներ...

- Ես այդպես չեմ մտածում: Կարելի է լինել  Բաղրամյան 26-ում, հայտնել քո կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ