«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ՕԵԿ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅԱՆՔ».

Արխիվ 12-16

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ՕԵԿ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅԱՆՔ».

 

Կոալիցիայից դուրս գալուց հետո  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ակտիվացել է:  ՕԵԿ-ը կարծես թե  հիմիկվանից հող է նախապատրաստում  գալիք խորհրդարանական ընտրություններում իր տեղը նորից ապահովելու համար: Իսկ եթե սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն, Արթուր Բաղդասարյանը չի բացառվում` առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից «Իրավունքը» պարզեց` ՕԵԿ ղեկավար Արթուրր Բաղդասարյանին արդյոք կհաջողվի՞ նորից շահել հանրության վստահությունը, որը նա ուներ 2008 թ-ի նախագահական ընտրություններում: «Տհաճ է  էդ մարդու մասին մեկնաբանություն տալը: Ես նրան 1995 թ-ից գիտեմ` ԱԺ-ից: Բայց նրա դեմքը վերջնականապես բացահայտվեց 2008-ին: Իսկ բացահայտողը եղավ Սերժ Սարգսյանը, օգտագործեց նրան, որ կարողանա իշխանությունը պահել»,- ասաց կուսակցության ղեկավարը:

Ըստ Մակեյանի` ՕԵԿ-ն ու նրա առաջնորդը հանրության մեջ ընկալվում են որպես հայհոյանք: «Արթուր Բաղդասարյանը զրոյական շանս ունի  որեւէ բան  անելու: Իսկ եթե հանկարծ, աստված մի արասցե, նույն խաղի կանոններով անցկացնեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը ինչպես ուզեցավ կսրբագրի ու կօգտագործի Արթուր Բաղդասարյանին»,- եզրափակեց Մակեյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ