«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք

Արխիվ 12-16

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք

 

«Իրավունքը» երեկ հրապարակել է «Փողը տուր, դիակիդ տամ. «Բազար» դիահերձարանում» վերտառությամբ հոդված, որտեղ  ներկայացրել էինք  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակցի «բազարը» վշտակորույս քաղաքացու հետ: Դիահերձարանի աշխատակիցը պահանջել էր 85.000 դրամ` քաղաքացու հորը հերձելու համար:

Դիահերձարանի մենեջերը երեկ մեզ հետ զրույցում խոստացավ, որ տնօրենը այսօր մեզ կզանգահարի` պարզաբանում ներկայացնելու, սակայն այդպես էլ հեռախոսազանգ չստացանք:

Տողերիս հեղինակը առաջնորդվելով ժողովրդական հայտնի ասացվածքով` երբ Մուհամեդը  չի գալիս սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ, զանգահարեցինք դիահերձարան: Հեռախոսազանգին պատասխանեց  մենեջերը` Արթուր Հովհաննիսյանը, ով փոխանցեց` տնօրենը տեղում չէ: Մեր հարցին` ինչու նա մինչ այժմ պարզաբանում չի ներկայացրել, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել: «Տնօրենը հիմա տեղում չէ, բայց էդ հարցով նախարարությունից զանգահարել էին, ցերեկը խոսել են»,-  ասաց մեր զրուցակիցը

Իսկ թե ինչ է ասել տնօրենը առողջապահության նախարարությանը, աշխատակիցը տեղյակ չէր: Ի դեպ, այսօր էլ դիահերձարանի մենեջերը հրաաժարվեց թե մեր հարցերին պատասխանել, թե ասել տնօրենի անուն-ազգանունը, քանի որ ըստ իրեն նա նման իրավասություն չունի: «Դուք վաղը` ցերեկվա ժամին,  զանգահարեք` պարզաբանումը ստանալու համար»,- եզրափակեց  Ա. Հովհաննիսյանը:

Փորձեցինք նաեւ առողջապահության նախարարությունից ստանալ խնդրին առնչվող հարցերի պատասխանը, սակայն մեզ փոխանցեցին` խորհրդակցություն է, որի ավարտից հետո մեր հարցերին կպատասխանեն: Սակայն նախարարություն ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան, հավանաբար, խորհրդակցությունը շատ երկար է տեւել: Հուսանք`վաղը պարզաբանում կստանանք վերոնշյալ պետական գերատեսչությունից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ