«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել  քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում  նաեւ ԲՀԿ-ի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Դրանից հետո  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն: "Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ պարզեց` ինչպես է արձագանքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս բնորոշմանը: "Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն ինչից է որոշել, որ ԲՀԿ-ն համաձայն է այդ պրոյեկտին: ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դեռ նախկինում հայտարարած կարծիքը չի փոխել` պրն Զուրաբյանն էլի շտապել է",- ասաց պատգամավորը:
–Եթե ԲՀԿ-ն  չպետք է փոխեր իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ու հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, ինչո՞ւ հանդիպեց ՀՀ նախագահի հետ:
– Ոնց` ինչո՞ւ հանդիպեցինք: Իսկ ինչո՞ւ չպետք է հանդիպեինք: Եթե երկրի նախագահը հրավիրում է քաղաքական ուժին խորհրդակցելու, ինչո՞ւ պետք է մերժենք: Մերժողական դիրք ընդունելը ճիշտ չեմ համարում:
– ԲՀԿ-ին ու ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական այլ ուժերին ոմանք համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդներ...
– Ես այդպես չեմ մտածում: Կարելի է լինել  Բաղրամյան 26-ում, հայտնել քո կարծիքը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ