«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ՍԻՄ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ

Արխիվ 12-16

ՍԻՄ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ

Մարտի 14-ին ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության հերթական նիստ: ՍԻՄ նախագահը ներկայացրեց ՀՀԿ ԳՄ նիստի շրջանակներում հանդիպումը ՀՀ նախագահի հետ եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ  քննարկումը:
Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց նաեւ իր եւ "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպումը, որտեղ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հարցը` ՀՀ նախագահի հետ հանդիպման լույսի ներքո: Կողմերը արձանագրել են, որ ամբողջությամբ համակարծիք են ՀՀ նախագահի կողմից ներկայացված սահամանադրական բարեփոխումների գործընթացի նպատակներին եւ պատրաստակամ են ակտիվորեն սատարել դրան: Կողմերը համակարծիք էին  նաեւ այն հարցում, որ սահմանադրական բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանի` Եվրասիական համագործակցության մեջ ինտեգրվելու արդյունավետությանը:
ՍԻՄ նախագահությունը որոշեց ակտիվորեն ներգրավվել սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ հանդես գալ սեփական առաջարկություններով:
ՍԻՄ նախագահությունը քննարկեց Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, դատապարտեց քրիստոնյաների, այդ թվում վերջին շրջանում ասորիների, հանդեպ իսլամական պետության  կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականությունը եւ կոչ արեց ՀՀ իշխանություններին` ասորիների կողմից ցանկության դեպքում, աջակցել նրանց, Հայաստան բնակության տեղափոխվելու համար:
Նախագահությունը քննարկեց նաեւ բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում այլասերվածություն տարածելու դեպքերը եւ որոշեց հանդես գալ հարցումով` ՀՀ գլխավոր դատախազությանը:
Նախագահությունը հաստատեց կուսակցության նոր անդամների անդամագրության որոշումը:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ