«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ԵՎՍ ՏԱՍԸ ԱՎՏՈԲՈՒՍ ԿՀԱՐՄԱՐԵՑՎԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԵՎՍ ՏԱՍԸ ԱՎՏՈԲՈՒՍ ԿՀԱՐՄԱՐԵՑՎԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

- Երեւանի քաղաքապետարանը տասը ավտոբուսներ է շահագործման հանձնել, որոնք հարմարեցված են հաշմանդամների շարժը դյուրացնելուն: Խնդրում ենք պատասխանելª այդ ավտոբուսներից հնարավո՞ր է տրամադրվի նաեւ կոնկրետ "Արթմեդ" ԲԿ-ի հիվանդների սպասարկման համար, հաշվի առնելով, որ այստեղ կատարվում է հաշմանդամների պրոթեզավորում, եւ ԲԿ այցելող հաշմանդամները շարժի հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնում:
"Արթմեդ"
ԲԿ-ի աշխատակցուհի Ռոզա
Հարցին պատասխանում է
Երեւանի քաղաքապետարանի
տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ
ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ.
-Այդ ավտոբուսները գործում են Երեւան քաղաքի տարբեր երթուղիներում: Այո, ներկայումս ընդամենը տասը ավտոբուս է առայժմ երթուղիներում գործում` հարմարեցված հաշմանդամների տեղափոխությանը: Դրանց բոլորի երթուղիները որոշվել է Երեւանի քաղաքապետին կից գործող հաշմանդամների խնդիրներով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ եւ առաջարկությամբ: Ավելորդ չեմ համարում նշել, որ Երեւան քաղաքի այս տարվա բյուջեով եւս նախատեսված է էլի տասը ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ, բնականաբար, հաշվի կառնվեն առաջիկայում եղած առաջարկները նույնպես:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ