«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է

Արխիվ 12-16

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ,  ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՄ ՀԱԿ-ՀՀՇ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

 

Օրեր առաջ «Իրավունքը», հղում տալով իր աղբյուներին, տեղեկացրել էր, որ  ՀՀՇ-ի, «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման համար դրական չի ընդունվել  «Ժողովրդավարական Հայրենիք», Պահպանողական ու ԱԻՄ կուսակցությունների կողմից:

Հիշեցնենք, որ վերջին  շրջանում վերոնշյալ կուսակցությունները հանդիպումներ են ունենում եւ փորձում ստեղծել   արեւմտամետ ճակատ:

«Իրավունքն» այս եւ մի քանի այլ հարցերի  ճեպազրույց ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ  Զուրաբյանի հետ:

- Պրն Զուրաբյան, մեր տեղեկություններն այն մասին, թե «Ժողովրդավարական հայրենիք», ԱԻՄ ու Պահպանողական կուսակցություններին դուր չի եկել  ՀՀՇ-ի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

- Ես ճիշտն ասած որեւէ տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, ասեմ, որ քաղաքական կոնսուլտացիաներ մենք իրականացնում ենք ոչ միայն չորս-հինգ ուժերի հետ: Քաղաքական այլ կոնսուլտացիաների մասին շատ հաճախ չենք էլ տեղեկացնում:

- Դուք երբեւէ վերոնշյալ  ուժերի հետ կոնսուլտացիաների մասնակցել՞ եք:

- Ես երբեւէ չեմ մասնակցել, բացակայում էի ՀՀ-ից: Մեզանից մի անգամ մասնակցել է Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարող է հստակ պատասխանել:

- Պարոն Զուրաբյան, ճիշտ են այն տեղեկությունները,  որ ՀԱԿ-ից արտահոսք կա դեպի ՀՀՇ:

- Գիտեք ինչ, եկեք էս հարցը հանենք:

- Պարոն Զուրաբյան, մենք ցանկանում ենք  տեղեկանալ` շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ:

- Ես որեւէ տեղեկատվություն չունեմ` որտեղից են մեզ մոտ գալիս: Անդամագրությունը շարունակական գործընթաց է: Մենք մարդաորսով երբեւէ չենք զբաղվել: Չենք փորձել այլ քաղաքական ուժից մարդկանց բերել մեզ մոտ:

- ՀԱԿ-ի հետ համագործակցություն ՀՀՇ-ը հնարավոր համարո՞ւմ  է` հաշվի առնելով ընդդիմության դաշտում տեղի ունեցող վերադասավորումները:

- Չեմ ուզում համեմատվել մոհիկանների  հետ, բայց անգամ մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` չի բացառում որեւէ օր համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե նա չէր բացառում Ռ. Քոչարյանի հետ համագործակցությունը, ապա ինչու ես  պետք է բացառեմ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Մի  բան արձանագրենք. նույն ՀԱԿ-ը, այլ քաղաքական գործիչներ  ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վերաբերյալ  շատ վատ արտահայտություններ են արել, ընդհուպ մեղադրելով մարտի մեկի սպանդի  համար:

- Իսկ դուք ընդունում ե՞ք ԲՀԿ-ի հասցեին ուղղված այդ մեղադրանքները:

- Երբ տեղի է ունեենում մարտի մեկ, կարծում եմ, որ դրա հիմնական մեղավորն այն մարդն է, որը ղեկավարում է երկիրը: Թե ովքեր են մասնակցել, ովքեր` ոչ, պատասխանը կտա օբյեկտիվ քննությունը, որի հնարավորությունից զրկված են եղել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ