«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՄԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՍԱԺԻՐՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԻՐԱՐ ՀԵՏ ՅՈԼԱ ՉԵՆ ԳՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՄԻ ՄԵՔԵՆԱՅԻ

ՊԱՍԱԺԻՐՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԻՐԱՐ ՀԵՏ ՅՈԼԱ ՉԵՆ ԳՆՈՒՄ»

 

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  մի շարք քաղաքական ուժերի հրավիրել էր  Բաղրամյան 26` նախագահի  նստավայր,  քննարկելու սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու խնդիրը: Այս փաստը մեծ աղմուկ բարձրացրեց մի շարք քաղաքական գործիչների շրջանում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  հայտարարել էր, որ նրանք, ովքեր գնացել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, Բաղրամյան 26-ի հաճախորդներ են:  Իր հայտարարությամբ Զարուհի Փոստանջյանը մեղադրել էր առաջին հերթին իր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին, որոնք  ընդունել էին Սերժ Սարգսյանի հրավերը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումներին աջակցողները Սերժ Սարգսյանի սպասարկուներն են:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք նախագահի հետ հանդիպումը նշանակում է լինել Բաղրամյան 26-ի հաճախորդ: «Նման կարծիք հայտնողներն իրենց ներկայացնում են որպես ամենագետ, ամեն ինչ շատ բան իմացող: Վստահ եմ` հաջորդ  խորհրդարանական ընտրություններում նման անձեր (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին ու Լեւոն Զուրաբյանին-խմբ.) չեն լինի»,- ասաց  պատգամավորը:

ՀՀԿ պատգամավորի  խոսքով` իր համար անհասկանալի է այն քաղաքական գործիչների կեցվածքը, որոնք երկխոսություն չեն ընդունում. «Ըստ էության, այդ մարդիկ ասում են` եթե գնում ես ՀՀ նախագահի մոտ, նշանակում է ազգի դավաճան: Ես լուրջ չեմ վերաբերվում նման արտահայտություններին: Տանել չեմ կարողանում մարդկանց, որոնք պատրաստ չեն երկխոսության»:

Մեր  դիտարկմանը, որ ընդամենը մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, եւ ընդդիմադիրների տունը կռիվ ընկավ (հատկապես «Ժառանգության» ներսում ներկուսակցական լարված իրավիճակ է)`ցույց տալով, որ ընդդիմադիր կուսակցությունները միասնական  կարծիք չունեն, Մանվել Բադեյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմադիր կուսակցություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Դրանք բոլորը մի մեքենայի պասաժիրներ  են, որոնք իրար հետ էլ չեն կարողանում յոլա գնալ, որովհետեւ անձնական ամբիացներն են դրդում  նրանց երեւալ հանրության մեջ: Նրանք ինքնափիառով են զբաղված»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ