«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ` ՀՈՂ ՓՈՐԵԼԸ ԲԱԺԻՆ ԸՆԿԱՎ ԵՎՐԱՏԻԿՆՈՋԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ` ՀՈՂ ՓՈՐԵԼԸ ԲԱԺԻՆ ԸՆԿԱՎ ԵՎՐԱՏԻԿՆՈՋԸ (Տեսանյութ)

 

Երեկ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացման արարողությունից հետո, ՀՀ Ազգային ժողովի բակում, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ ծառատունկ: Ուշագրավ էր այն, որ եվրապատվիրակները բահը տվեցին Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալային ու մի քանի տասնյակ տղամարդիկով նայում էին, թե ինչպես է տիկինը ծառ տնկում` հորդառատ անձրեւի տակ: Որոշ եվրապատգամավորներ էլ սկսեցին ծաղրել իրենց գործընկերուհուն, իսկ նրան օգնել փորձող վրացի ներկայացուցչին անվանեցին այգեպան: Գտնվեցին նաեւ մի քանի եվրապատվիրակ տղամարդիկ, ովքեր ոչ թե փորձում էին օգնել տիկնոջը, այլ մի բուռ հող լցնելով` հեռանում էին: Տեսարանը թաղում էր հիշեցնում` ծառի ու կին-տղամարդ հարաբերությունների: Մինչ տիկին Հաուտալան բահով բրթում էր հողը, ու, հավանաբար, մտքում անիծում կին-տղամարդ հավասարություն հորջորջողներին, իրավիճակը փրկեց ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` ցույց տալով ներկաներին, թե ինչպես են ծառ տնկում ու ինչպես են հարգում կնոջը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ջրեց ծառը` եւս մեկ անգամ եվրապատգամավորների ուշադրությունը հրավիրելով, թե ինչով պետք է զբաղվի տղամարդը, ինչով` կինը:


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ