«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումներին եւ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀՇ-ն:  Արարատ Զուրաբյանը հանդիպման ընթացքում  հարց  է ուղղել Սերժ Սարգսյանին` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ունի՞, թե` ոչ: "Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ  փոփոխված սահմանադրությունում կլինեն անցումային դրույթներ, որոնք թույլ կտան իրեն, որպես նախագահ, պաշտոնավարել մինչեւ 2018թ.: Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր, հետեւաբար նաեւ` ԱԺ նախագահ",- ասաց Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ վարչության նախագահի խոսքով` սահմանադրական բարեփոխումները, առանց 100% համամասնական ընտրակարգի, որեւէ դրական փոփոխություն չեն տա: "Ընդդիմությունը  պետք է վերահսկողական գործառույթներ ունենա սահմանադրական բարեփոխումներից հետո",- եզրափակեց Զուրաբյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ