«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԹԵՐԻ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԱՍԱԳԻՐՔԸ
ԹԵՐԻ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է


Վերջերս լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեսանյութի համաձայն` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հեղինակած "Եվրոպական միության իրավունքի հիմունքները" դասագրքի, մեղմ ասած, առնվազն 20 տոկոսը արտագրություն է եվրոպական իրավունքի մասնագետ Սերգեյ Կաշկինի գրքից: Էլ չենք ասում, որ այս գրքերի նախաբանները լրիվ նույնն են: "Դոլար Արմեն" մականունով հայտնի նախկին օմբուդսմենի այս գիրքը, որը նախատեսված է ուսանողների համար, թե արդյո՞ք ուսումնասիրվում է բուհերում, "Իրավունքը" հետաքրքրվեց ՀՀ ԱԱ թղթակից-անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻՑ.


-Մեր ֆակուլտետում եվրոպական իրավունք ուսումնասիրելիս` Արմեն Հարությունյանի գիրքը` որպես առաջնային աղբյուր, որպես դասագիրք չի առաջարկվում ուսանողներին: Որպես լրացուցիչ աղբյուր` կարող են օգտվել, բայց մեր ուսանողներին առաջարկում ենք ռուսալեզու եւ նույնիսկ անգլալեզու  հեղինակների (ուսանողների մեծ մասը տիրապետում են), որովհետեւ դրանք եվրոպական իրավունքի սկզբնաղբյուր են ներկայացնում: Այս դասագիրքն իր կառուցվածքով բավական թերի է, դեռ բովանդակությանը չեմ անդրադառնում: Նկատի ունեմ, որ բաժիններ կան, որոնք բաց են ու չեն ներկայացված: Իսկ դասագիրքը պետք է որոշակի կառուցվածքի բավարարի եւ թեմաների ամբողջականություն ներկայացնի նաեւ իր որակով եւ խորութամբ: Մենք ուղղակի դա` որպես դասագիրք, մեր ուսանողներին չենք առաջարկում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ
.- Ինչեւէ, հավանաբար նախկին օմբուդսմենը ԼԳԲՏ համայնքի ու համասեռամոլների լոբբիստների դարդուցավով ընկած ու հայրենիքը մի ոտք շուտ լքելու հայտարարություններով տարված, ժամանակ չի գտնում իր գրքերում սեփական մտքերն արտահայտել, հետեւաբար ընտրում է "copy-paste"-ի ճանապարհը: Է՛հ, հեղինակային իրավունքներ ու Սերգեյ Կաշկին, ձեր ականջն էլ կանչի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ