«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՆՈՂԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՆՈՂԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

Պակիստանի հյուսիսային նահանգներից մեկի ոստիկանները ձերբակալել են 471 ծնողի, որոնք թույլ չէին տվել պոլիոմիելիտի դեմ պատվաստել իրենց բալիկներին: Թե որքան ժամանակ ծնողները կմնան կալանքի տակ` հայտնի չէ, թեեւ իշխանությունները խոստացել են նրանց ազատ արձակել անմիջապես այն բանից հետո, երբ ծնողները գրավոր համաձայնություն կտան` երեխաներին պատվաստելու համար: Խնդիրն այն է, որ այդ բնակավայրի բնակիչները հիվանդություններից ոչ պակաս ահաբեկված են այնտեղ տիրություն անող թալիբ գրոհայիններից: Վերջիններս համոզված են, որ պատվաստումը առաջացնում է չբերություն եւ դիմադրում է բժշկական կանխարգելիչ միջոցառմանը:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ "ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ"
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Սամարայում պետական ծառայողին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրը ինտերնետով տարածել էր Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Անվտանգության եւ կոռուպցիային հակազդելու հանձնաժողովի փոխնախագահ Ալեկսանդր Խինշտեյնը: "Կենցաղային" այդ դեպքին նման կարեւորություն էր տրվել հետեւյալ 3 պատճառներով. ծեծողները` հանցավոր խմբավորումների անդամներն էին, ծեծվողը` Սամարայի քաղաքապետարանի` ապօրինի կրպակները "քանդող բրիգադի" ղեկավարն էր, եւ երրորդ պատճառն այն էր, որ հաշվեհարդարն իրականացվել էր հենց քաղաքապետարանի մոտ: Մետաղյա ձողերով ծեծված քաղաքային պաշտոնյան երրորդ օրն է, որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ