«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին

"ՄԵՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ"

Արխիվ 12-16

"ՄԵՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ"

Վերջին շրջանում հաճախ է ասվում, որ չկա հայկական շոու-բիզնես, փոխարենը շոու-բիզնեսից մնացել են մասնիկներ, որոնք էլ իրենց ուսերի վրա լուռ տանում են այդ ծանր պարտականությունը: Կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում ոչ միայն փաստեց, այլեւ պնդեց, որ հայկական շոու-բիզնես գոյություն չունի:

"ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ"

-Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական շոու-բիզնեսը:
- Առհասարակ չի գտնվում, չկա հայկական շոու-բիզնես, կա մի շարք սեկտանտների, անբարոյականների, սիրեկաններով կարիերա ստեղծող անճաշակ անտաղանդների մի ոհմակ: Փառք Աստծո, նրանց կողքին կան մի քանի տաղանդավոր անհատներ, որոնք ամեն օր կյանքի եւ մահու կռիվ են տալիս, որ վերջնականապես չկորչի այն ամենը, այն գեղեցիկը, որի կարիքը մարդիկ այդքան ունեն:
- Ի դեպ ասում են` դադարել եք ստեղծագործել հայ կատարողների համար, եկամտաբեր չէ՞ հայկական շոու-բիզնեսը:
- Ահավոր ձանձրալի է, իսկ եկամտաբերության մասին կասեմ, որ մեր արտիստները,  գրեթե բոլորը, գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Հատկապես, երբ խոսքը գնում է երաժիշտներին, երգահաններին եւ ռեժիսորներին վճարելու մասին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ