«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻ՞Ր

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻ՞Ր

 

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆՆ այսօր կառավարության հավանությանը ներկայացրեց  Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու որոշման նախագիծը: Հանրաքվեի է դրվելու համայնքների խոշորացման հարցը, որի արդյունքում  մի շարք գյուղեր կմիանան մերձակա գյուղին կամ քաղաքին:

Ըստ կառավարության որոշման, 80-ից ավելի համայնքներ վերամիավորվելու են եւ ձեւավորելու է 14 խոշոր համայնք: Դրանք են՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, որի մեջ կմտնեն այժմյան Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող համայնքը, ՀՀ Լոռու մարզի Սարչապետ (Սարչապետ, Պետրովկա, Նորաշեն, Ապավեն, Արծնի), Թումանյան (Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր), ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան (Բյուրեղավան, Արզնի, Նուռնուս), ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշեն (Պեմզաշեն, Լեռնակերտ, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն), Ջաջուռ (Ջաջուռ, Ջաջուռավան, Լեռնուտ, Մեծ Սարիար, Կրաշեն), ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք (Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան), Տաթև (Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի), Գորիս (Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ), Մեղրի (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն), ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ (Զառիթափ, Սարավան, Արտավան, Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Բարձրունի, Սերս, Մարտիրոս, Գոմք), Վայք (Վայք, Արին, Ազատեկ, Զեդեա, Փոռ), Ջերմուկ (Ջերմուկ, Գնդեվազ) և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք) համայնքները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ