«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ  ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ «ԱՐՓԻ ԼԻՃ»

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Օրերս համացանցում տեղեկություն կար այն մասին, որ «Արփի լիճ» ՊՈԱԿ պարկի տնօրենի նկատմամբ հարուցվել է մի շարք քրեական գործեր: Սրա հետ կապված կապ հաստատեցինք վերոնշյալ պարկի փոխտնօրեն Մեսրոպ Կյուրեղյանի հետ, ով հաստատեց, որ այո կա նման բան. «Ես կոնկրետ տեղյակ չեմ, թե ում վարույթներում է գտնվում քրեական գործերը, բայց հարուցվել է մի շարք գործ, որը վարել է նախկինում Աշոցքի, Ամասիայի տարածքային ոստիկանությունը եւ նեկրայումս այդ գործի քննությունը շարունակում է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Արդեն 8 ամիս է ինչ այս պաշտոնին եմ եւ կարող եմ ասել, որ Արփի լիճ ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի շխատանքային գործունեության մեջ պարունակում է 99,9 տոկոս հանցակազմ»:

 

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այն գործերը որոնք արդեն հարուցված են, դա դեռ մի մասն է. «Քրեական օրենսգրքում նշված հոդվածների մի մասը դեռ հարուցված չէ, բայց հնարավոր է նոր հանգամանքների բերումով այդ հոդվածներին եւս անդրադառնան քննչական մարմինները»:


Թե հատկապես ինչի համար են հարուցվել քրեական գործերը, փոխտնօերնի պնդմամբ դրանք պաշտոնական կեղծիքներ են. «ՀՀ քր. օրենսգրքի 314 հոդված, այն է պաշտոնական կեղծիք, որի մեջ մտնում է տնօրենի կողմից իրականացվող խախտումներ՝ այն է՝ փաստաթղթերի կեղծում, ապօրինի ծառահատումներ, աշխատանքային պայմանագրի կոպիտ խախտումներ եւ այլն»: Փոխտնօրենը նաեւ նշեց, որ  հարուցված քրեական գործերից մեկն էլ վերաբերում է. «Հավանաբար կհիշեք, անցյալ տարի երկու տարեկան երեխան, որը մոտ 4 կգ քաշ ունի, իբր կրակել եւ վիավորել է 1.90 հասակ ունեցող մորեղբոր վրա, իսկ զենքը պատկանել է Արփի լիճ պարկի տնօրեն՝ Պետրոսյան Արային: Հարուցված է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու համար»:


Մ. Կյուրեղյանը տեղեկացրեց նաեւ, որ տնօրենը իր աշխատավարձը կրճատել է բացակայությունների համար, որը նա իրավունք չունի կատարելու, առանց իրեն տեղյակ պահելու. «Պետք է գոնե մեկ-երկու անգամ նախազգուշացում տար, նոր իմ աշխատավարձին կպներ»:


Թե արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ է այն ամենից, ինչ մասին մեզ պատմեց փոխտնօրեն Կյուրեղյանը ասաց. «Տեղյակ է, թե ոչ նախարարությունը չգիտեմ, բայց իմ 8 ամսյա աշխատանքի ընթացքում ոչ մի ստուգում նախարարությունը չի կատարել, ոչ մի անգամ չի կանչվել եւ ոչ մի հարցի շուրջ ուղղություններ չի կատարվել»:



ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ