«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 


 

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ այսօր մի քանի քաշային կարգերում կայացան ¼ եզրափակիչմենամարտերը:

56 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանինկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և Էրիկ Պետրոսյանը: 64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանըմրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը: 75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանըպարտության մատնեց Խաչատուր Նազարյանին, Գագիկ Բոյանն էլ առավելության հասավՄանուկ Դիլանյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական Արթուր Սարգսյանի և գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվարին պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ: Մրցումային 2-րդ օրը կայացավ նաև գերծանր քաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավՄեհրաբյանը: Վաղը ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները: 91կգ և գերծանրքաշային կարգի մարզիկները վաղը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին:Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ