«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է HARTAK.AM-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՀՈԴՎԱԾԻՆ

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է HARTAK.AM-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՀՈԴՎԱԾԻՆ

 

«Հարթակ» թերթի մարտի 19-ի համարում զետեղված էր «Պարոն Բաբուխանյան, էս ինչո՞ւ ՕԵԿ-ի հանդեպ հանկարծ փոխվեցիր» խայտառակ, սադրիչ հոդվածը, որին այսօր, անմիջապես, հենց hartak.am կայքում արձագանքեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մեջբերում ենք նրա խոսքերը. «Ես և Հայկ Բաբուխանյանը քաղաքականության մեջ լավ գործընկերներ ենք, իսկ կյանքում՝ նամուսի ու թասիբի տեր մտերիմ ընկերներ: Դեռ 2003 թվականից ՕԵԿ և ՍԻՄ կուսակցությունների միջև, Արթուր Բաղդասարյանի և Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր և այս 12 տարիների ընթացքում մեր քաղաքական թիմերի միջև միշտ էլ եղել են բարեկամական, ընկերական և ավելի քան բարիդրացիական հարաբերություններ, ինչն, անկասկած, որոշ չարակամ, ամբիցիոզ, սադրանքների ակունքներում կանգնած սցենարիստ-ռեժիսորների մոտ նախանձ է առաջացրել: Պետք է հիասթափեցնենք վերջիններիս. ինչպես ՕԵԿ-ը, այնպես էլ ՍԻՄ-ն ունեն բավարար քաղաքական կամք, հմտություն, անցած ուղի մեր միջև սեպ խրելը թույլ չտալու համար: Այնպես որ, և՛ ես, և՛ իմ ընկեր Հայկ Բաբուխանյանն ունենք այնքան ուժ, քաղաքական փորձառություն և խոհեմություն, որ չտրվենք քաղաքական խառնակիչների սադրանքներին: Մենք և մեր կուսակցությունները շարունակելու և ամրապնդելու ենք մեր ընկերությունը, փոխադարձ համագործակցությունը՝ զորակցելով և աջակցելով միմյանց: Սա նաև կոչ է բոլոր ԶԼՄ-ներին՝ զերծ մնալու նման հրապարակումներից»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ