«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


 

 

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ այսօր մի քանի քաշային կարգերում կայացան ¼ եզրափակիչ մենամարտերը:

56 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և Էրիկ Պետրոսյանը: 64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովնու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը: 75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին, Գագիկ Բոյանն էլ առավելության հասավ Մանուկ Դիլանյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական Արթուր Սարգսյանի և գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվարին պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ: Մրցումային 2-րդ օրը կայացավ նաև գերծանր քաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավ Մեհրաբյանը: Վաղը ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները: 91կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները վաղը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ