«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԼՔԵԼՈ՞Ւ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԼՔԵԼՈ՞Ւ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

 

«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` որքանով են շրջանառվող լուրերը  համապատասխանում իրականությանը, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Ի պատասխան  կուսակցության փոխնախագահը հիշեցրեց, որ վարչության նիստ կլինի, որտեղ ամեն ինչ կքննարկենք:

Հիշեցնենք` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանն օրեր առաջ հանդիպել էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը: Այս քայլը դրական չէր ընդունել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով համարել էր իր գործընկերների Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Հանդիպումից մի քանի օր անց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից  հայտարարեց ոչ ֆորմալ և ինքնանպատակ  խորհրդակցությունների մասին` նկատի ունենալով  իր կուսակիցների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Պրն Մարտիրոսյանից հստակեցրինք` եթե  չի հերքում կուսակցությունից դուրս գալու լուրերը, կարելի՞ է ենթադրել, որ դրանք իրականությանը համապատասխանում են: «Որեւէ ներկուսակցական հարցի չեմ պատասխանի մինչ վարչության նիստի գումարումը»,- պատասխանեց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար, Մարտիրոսյանը կարծում է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի այդ արտահայտությունն իրենց չի վերաբերում: «Այդ հարցին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց կարծում եմ, որ մերը կարող էր լինել ինքնանպատակ հանդիպում, ոչ թե հանդիպումներ»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները  տեղի չեն ունեցել, քանի որ «Ժառանգության» առաջնորդը ԱՄՆ-ում է եղել: Նրա փոխարեն մարզեր մեկնել են կուսակցության ներկայացուցիչները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ