«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երեկ ուշ երեկոյան ՌԴ-ում` Օչակովո-Մատվեեսկայա կովկասյան համարվող շրջանում (Մ. Սլավյանսկի հարավ-արեւմտյան բուլվարում) փոքր «պատերազմ» է տեղի ունեցել հայերի ու թուրք-ազերիների միջեւ, ինչի արդյունքում երկու հայ դանակահարվել ԷԻն, 6 ազերի գտնվում էին ծանր վիճակում: Այսօր մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել տեղի ունեցածից: Ծնոտի ջարդվածքով 22-ամյա ազերի տաքսիստի հորեղբայրը ոստիկանությունում ցուցմունք է տվել` նշելով, որ աղյուսով խփողին չի հասցրել տեսնել: Թեպետ ակնհայտ է, որ բոլորովին էլ պատահական չէր այս բախումը, բայց, այնուամենայնիվ, բախվող կողմերին հաջողվել է հասնել նրան, որ ոստիկանությունը միջադեպը որակի որպես կենցաղային` հարբած վիճաբանության արդյունք: Ի դեպ, վիրավորները, որոնց թվում կար երկու հայ, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ: Վերջիններիս վնասվածքները ճանաչվել են միջին` կյանքի համար վտանգ չներկայացնող: Իսկ մյուս կողմի վիճակը համարվում է կայուն ծանր. երկուսը սպասում են երես-ծնոտային հատվածում ներքին եւ արտաքին վիրահատման:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ