Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Արմեն Երիցյան. «915 ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀԵԼԸ ՀԵՇՏ ՉԷ»

Արխիվ 12-16

Արմեն Երիցյան. «915 ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀԵԼԸ ՀԵՇՏ ՉԷ»

 

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ երեկ կառավարության հավանությանը ներկայացրեց Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի` հանրաքվեի է դրվելու համայնքների խոշորացման հարցը, որի արդյունքում 80-ից ավելի համայնքներ վերամիավորվելու են, եւ ձեւավորելու է 14 խոշոր համայնք: Թե որոնք են համայնքների խոշորացման գլխավոր նպատակները, փորձեցինք պարզել հենց Ա. Երիցյանից. «Սրանով մոտավորապես 50-60 տոկոս դրամական խնայողություններ է լինելու, բայց դա չէ գլխավորը: Հիմնականում համայնքի կենտրոնում մենք նաեւ աշխատատեղեր ենք ստեղծելու: Գտնում եմ, որ մեր պիլոտային ծրագիրը հենց դրանում է կայանում, որ տեսնենք, թե ինչ արդյունք կտա: Վստահեցնում եմ, որ լուրջ խնդիրներ ենք լուծելու: 915 համայնք պահելը հեշտ չէ, պետք է խոշորացնենք: Այդ համայնքները խոշորացնելով կառավարելն էլ հեշտ կլինի»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ