Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

«ԾԱՆՐ ԲԵՌԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ ՄՆԱՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ

Արխիվ 12-16

ԾԱՆՐ ԲԵՌԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ ՄՆԱՑ.  ՖՈՏՈՇԱՐՔ

 

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ժառանգության» բացօթյա ասուլիսը, որին ներկա չէր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ շրջանառվող լուրերի`  Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է եւ մասնակցում է իր որդու Կարին Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանության  մասին պատմող ֆիլմի շնորհանդեսին: Ասուլիսին  Հովհաննիսյանի փոխարեն  խոսքով հանդես եկան Դավիթ Սանասարյանն ու Զարուհի Փոստանջյանը, որոնք, ըստ էության, ոչ մի նոր բան չասացին: Լրագրողների հարցերին` ինչ  է կատարվում «Ժառանգությունում», ներկուսակցական ինչ խնդիրներ են առաջացել (նկատի ունեին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման համար),  «Ժառանգականները» հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել`ասելով, որ առաջիկայում կայանալիք խորհրդակցությունից հետո կպատասխանեն բոլոր հարցերին: Բայց վստահեցրին` որեւէ ներկուսակցական խնդիր չկա: «Չհասկացվածություն ամեն տեղ լինում է, բայց դա հարթվող խնդիր է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նման բան տեղի չունենար»,-  ամեն գնով փորձեց լրագրողներին հակառակն ապացուցել Դավիթ Սանասարյանը:

Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին` արդյոք նա Ռուբեն Հակոբյանի ու Արմեն Մարտիրոսյանի հետ արդյոք նրանց հանդիպման մասին խոսել է: «Ոչ, չեմ  խոսել»,-ասաց տիկին Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցություններ բնորոշմանը,  կուսակցականները հրաժարվեցին մեկնաբանել` ծանր բեռը թողնելով իրենց առաջնորդի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ