Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

"ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ"

Արխիվ 12-16

"ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ"

Հայաստանում կայացած "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում "Իրավունքն" առիթ ունեցավ զրուցել Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ԴԱՎԻԴ ԴԱՐՉԻԱՇՎԻԼԻԻ հետ:
-Պարոն Դարչիաշվիլի, վրացական իշխանությունները վերջին շրջանում խոսում են լարիի արժույթի անկման մասին: Արդյո՞ք սա ԵՄ-ի առաջին դառը պտուղները չեն, եւ չի պատրաստվում Վրաստանը շրջվել դեպի Եվրասիական տնտեսական միության կողմը:
- Չգիտեմ ինչ է ասում Իվանաշվիլին, ոչինչ չեմ կարող բացառել, բայց մեր դիրքորոշումը հստակ է: Ես ներկայացնում եմ "Միացյալ ազգային շարժում" խմբակցությունը, եւ մենք շատ խիստ բացասական վերաբերմունք ունենք յուրաքանչյուր միության վերաբերյալ, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Իսկ ինչ վերաբերում է լարիին, անկախ նրանից, որ ամբողջ տարածաշրջանում ծանր տնտեսական վիճակ է, Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ազդում է այս ամենի վրա: Իսկ այն, ինչ անում է վրացական իշխանությունը, ոչ ադեկվատ գործողություններ են ու ցույց են տալիս ընդունելու դժվարություններն իրենց ոչ պատրաստավածությունը:
- Իսկ ի՞նչ կասեք աբխազական երկաթուղու բացման մասին, որը կենսական նշանակություն ունի նաեւ Վրաստանի համար:
- Կարծում եմ, որ անհնար է այդ հարցը որոշել` առանց Վրաստանի անվտանգության հարցերը լուծելու եւ ազգային հետաքրքրությունները հաշվի առնելու: Նախ պետք է ճշտել մի շարք հարցեր` ի՞նչ կարգավիճակ կունենա այս ճանապարհը, ո՞վ պետք է լինի պատասխանատուն բեռների եւ մարդկանց տեղափոխման: Եվ չմոռանանք նաեւ օկուպացիայի հետ կապված խնդիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ