Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԹԵՐԻ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԹԵՐԻ
ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ, ՆԱԵՎ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է


Վերջերս լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեսանյութի համաձայն` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հեղինակած "Եվրոպական միության իրավունքի հիմունքները" դասագրքի, մեղմ ասած, առնվազն 20 տոկոսը արտագրություն է եվրոպական իրավունքի մասնագետ Սերգեյ Կաշկինի գրքից: Էլ չենք ասում, որ այս գրքերի նախաբանները լրիվ նույնն են: "Դոլար Արմեն" մականունով հայտնի նախկին օմբուդսմենի այս գիրքը, որը նախատեսված է ուսանողների համար, թե արդյո՞ք ուսումնասիրվում է բուհերում, "Իրավունքը" հետաքրքրվեց ՀՀ ԱԱ թղթակից-անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻՑ.
– Մեր ֆակուլտետում եվրոպական իրավունք ուսումնասիրելիս` Արմեն Հարությունյանի գիրքը` որպես առաջնային աղբյուր, որպես դասագիրք չի առաջարկվում ուսանողներին: Որպես լրացուցիչ աղբյուր` կարող են օգտվել, բայց մեր ուսանողներին առաջարկում ենք ռուսալեզու եւ նույնիսկ անգլալեզու  հեղինակների (ուսանողների մեծ մասը տիրապետում են), որովհետեւ դրանք եվրոպական իրավունքի սկզբնաղբյուր են ներկայացնում: Այս դասագիրքն իր կառուցվածքով բավական թերի է, դեռ բովանդակությանը չեմ անդրադառնում: Նկատի ունեմ, որ բաժիններ կան, որոնք բաց են ու չեն ներկայացված: Իսկ դասագիրքը պետք է որոշակի կառուցվածքի բավարարի եւ թեմաների ամբողջականություն ներկայացնի նաեւ իր որակով եւ խորութամբ: Մենք ուղղակի դա` որպես դասագիրք, մեր ուսանողներին չենք առաջարկում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Ինչեւէ, հավանաբար նախկին օմբուդսմենը ԼԳԲՏ համայնքի ու համասեռամոլների լոբբիստների դարդուցավով ընկած ու հայրենիքը մի ոտք շուտ լքելու հայտարարություններով տարված, ժամանակ չի գտնում իր գրքերում սեփական մտքերն արտահայտել, հետեւաբար ընտրում է "copy-paste"-ի ճանապարհը: Է՛հ, հեղինակային իրավունքներ ու Սերգեյ Կաշկին, ձեր ականջն էլ կանչի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ