Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է HARTAK.AM-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՀՈԴՎԱԾԻՆ

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է HARTAK.AM-Ի ԽԱՅՏԱՌԱԿ ՀՈԴՎԱԾԻՆ

"Հարթակ" թերթի մարտի 19-ի համարում զետեղված էր "Պարոն Բաբուխանյան, էս ինչո՞ւ ՕԵԿ-ի հանդեպ հանկարծ փոխվեցիր" խայտառակ, սադրիչ հոդվածը, որին անմիջապես հենց hartak.am կայքում արձագանքեց Ազգային ժողովի "Օրինաց երկիր" խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մեջբերում ենք նրա խոսքերը. "Ես եւ Հայկ Բաբուխանյանը քաղաքականության մեջ լավ գործընկերներ ենք, իսկ կյանքում` նամուսի ու թասիբի տեր մտերիմ ընկերներ: Դեռ 2003 թվականից ՕԵԿ եւ ՍԻՄ կուսակցությունների միջեւ, Արթուր Բաղդասարյանի եւ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր եւ այս 12 տարիների ընթացքում մեր քաղաքական թիմերի միջեւ միշտ էլ եղել են բարեկամական, ընկերական եւ ավելի քան բարիդրացիական հարաբերություններ, ինչն, անկասկած, որոշ չարակամ, ամբիցիոզ, սադրանքների ակունքներում կանգնած սցենարիստ-ռեժիսորների մոտ նախանձ է առաջացրել: Պետք է հիասթափեցնենք վերջիններիս. ինչպես ՕԵԿ-ը, այնպես էլ ՍԻՄ-ը ունեն բավարար քաղաքական կամք, հմտություն, անցած ուղի` մեր միջեւ սեպ խրելը թույլ չտալու համար: Այնպես որ, ե՛ւ ես, ե՛ւ իմ ընկեր Հայկ Բաբուխանյանն ունենք այնքան ուժ, քաղաքական փորձառություն եւ խոհեմություն, որ չտրվենք քաղաքական խառնակիչների սադրանքներին: Մենք եւ մեր կուսակցությունները շարունակելու եւ ամրապնդելու ենք մեր ընկերությունը, փոխադարձ համագործակցությունը` զորակցելով եւ աջակցելով միմյանց: Սա նաեւ կոչ է բոլոր ԶԼՄ-ներին` զերծ մնալու նման հրապարակումներից":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ