«Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար

«ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ»

Արխիվ 12-16

<<ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՆ ԱԿՏԻՎ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ>>


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ դեռ նախորդ տարվանից  սկսած իրականացվում են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում նաեւ այն երկրներում, որտեղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով` միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ներկայացվում են Ցեղասպանության հետ կապված իրողությունները, որոնք մեկ դար շարունակ մերժում է Թուրքիան: Չնայած, Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվում է բարձր մակարդակով, այնուամենայնիվ ըստ հայաստանյան որոշ վերլուծաբանների` այս հարցում դեռ կան բացթողումներ:


Մասնավորապես ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գնահատմամբ.
-Այս հարցում ամենամեծ բացն այն է, որ իրավական ոլորտում քիչ է ուսումնասիրված: Երբ մենք Ցեղասպանության հարցը տեղափոխում ենք իրավական դաշտ, կարիք ունենք թուրքական օրենսդրությանը ծանոթ իրավաբանների: Ճիշտ կլինի, որպեսզի մենք պատրաստենք մասնագետներ, ովքեր ծանոթ կլինեն թուրքական իրավական դաշտին եւ միջազգային իրավունքին, որոնց օգնությամբ էլ Հայոց ցեղասպանության հարցը կբարձրացվի տարբեր իրավական եւ դատական ատյաններում: Իսկ մնացած հարցերի վերաբերյալ, կարծում եմ, գիտությունը լուրջ քայլեր  արել է, մնում է որոշակի ուղղություններով քայլերն ավելի խորացնել:
Թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ նկատեց.
-Մեզ միշտ թվում է, թե այս հարցում ինչ-որ բան պակաս է, քանի որ մենք սպասում ենք ավելիին: Իմ կարծիքովª Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները ճիշտ ուղու վրա են, այսինքն` Հայաստանի ընտրած ռազմավարությունը  ճիշտ է: Պետք է հաշվի առնենք այն, որ Թուրքիան մի երկիր է, որտեղ թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան ունեն իրենց շահերը: Այդ շահերի համատեքստում դրսեւորել  նման քաղաքականություն` շատ կարեւոր է: ԵԺԿ-ն եւ Եվրանեսթն արդեն հանդես են եկել Ցեղասպանությունը դատապարտող օրինագծով, որով  Թուրքիային կոչ արեցին ընդունել պատմական ճշմարտությունը: Բացի այդ, վերջերս ԱՄՆ մեկ նահանգ եւս ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Այս համատեքստում կարելի է ասել, որ մեզ շատ բան հաջողվել է, սակայն ամեն ինչ իդեալական չէ, կարելի էր ավելին անել:
Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ընդգծեց.
-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են սփյուռքում եւ այն երկրներում, որտեղ մենք այդքան էլ մեծ համայնքներ չունենք, պետք է ավելի ակտիվանան: Կա մեծ դաշտ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ուղղությամբ, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք այս հարցում գործ ունենք երկու ճակատի հետ` Թուրքիայի եւ Ադրբեջանի: Այսօր Գերմանիայում շատ ակտիվ աշխատում է թուրքական համայնքը, որը հասնում է մի քանի միլիոնի: Փաստորենª Եվրոպայում թուրքական լոբբինգն ավելի ակտիվ աշխատանքներ է սկսում: Ադրբեջանա-թուրքական համախմբված տանդեմի գործում շատ ավելի լուրջ անելիքներ ունենք, եւ անհրաժեշտ է մեր աշխատանքներն ավելի ակտիվացնել եվրոպական երկրներում: Որովհետեւ Էրդողանի` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման հրավերը շատ ավելի մեծ արձագանք է գտնել Եվրոպայում, եւ եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել մասնակցելու, որտեղ հազարավոր եվրոպացիներ են զոհվել: Թե ինչ կունենանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արդյունքում, ցույց կտան հաջորդ տարիները` 2016-2017 թվականները: Պետք է աշխատել, հետո սպասել արդյունքների եւ արձագանքների:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում  կատարել է հարցում` պարզելու համար, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Հայաստանն ինչ այլ խնդիրներ պետք է լուծի:

1. Ամեն ինչ նորմալ է ընթանում, Թուարքիայի նկատմամբ մենք բարոյական հաղթանակ կարող ենք ունենալ- 36%
2. Անհրաժեշտ է, որ միջոցառումներն ավելի շուտ մեկնարկեին եւ ողջ հայ ժողովուրդն ավելի համախմբված դրանց մասնակցեր եւ, ոչ թե հիմնականում սպասեինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալուն- 32%:
3. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պետք է ակտիվացնել ոչ միայն Հայաստանում, այլեւª սփյուռքում- 30%:
4. Դժվարանում է պատասխանել-2%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ