«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

"ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՎԱԾ Է"

Արխիվ 12-16

"ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՎԱԾ Է"

Երեկ վաղ առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում : Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ անդրադառնալով վերոնշյալին` մասնավորապես ասաց.
-Սա իրենց գործելաոճն է, ապրելակերպը, Ադրբեջանը ինքնին ահաբեկչական պետություն է եւ այդպիսի քաղաքականություն էլ պետք է իրականացնի, ուստի չենք զարմանում նրանց սադրանքներից:
- Ինչո՞վ եք բացատրում հակառակորդի ակտիվացումը:
- Նրանց ակտիվացումը կապված է նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, նրանք գիտեն, որ կրկին ամբողջ հայությունը ¥եւ ոչ միայն¤ հիշելու են այդ մասին: Եվ, բնականաբար, ահաբեկիչ պետությունը ցանկանում է այս անգամ եւս, այսպես ասած, իր "ներդրումն" ունենալ այդ գործում, եւ, փաստորեն, շարունակում է իր ոճին համապատասխանող ցեղասպան քաղաքականությունը: Նշեմ, որ մեր բանակը արժանի հակահարված է հասցնում թշնամու ցանկացած սադրանքին: Կոնկրետ այս դեպքում եւս հակահարվածը հասցված է, իրենց կորուստները մի քանի անգամ գերադասում են մեր այսօրվա կորուստներին: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա` թշնամու գնդակից զոհված երիտասարդներին, ապա, ցավով պետք է ասեմ, որ մեզ համար շատ մեծ ողբերգություն է: Ողջ Արցախը սգում է, նրանք հիրավի մեր եւ համայն հայության պահապան հրեշտակներն էին: Բայց, կրկնում եմ, հակառակորդը մի քանի անգամ ավել հակահարված է ստացել, նրանց հատուկ ստորաբաժանումը, որը փորձել է այդ հարձակումը կատարել, գրեթե ամբողջությամբ ոչնչացված է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ