«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով

ԴԴՄԻ ՍԵՐՄ, ՀՈՒՄ ԲՐԻՆՁ` ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր

Արխիվ 12-16

ԴԴՄԻ ՍԵՐՄ, ՀՈՒՄ ԲՐԻՆՁ`
ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր


- Հարգելի բժիշկ, իրար հաջորդող փորլուծությունն ու փորկապությունն արդյո՞ք ճիճվակրության նշաններից են: Ինչպե՞ս բացառել հիվանդության առկայությունը: Խորհուրդ են տվել օգտագործել դդմի սերմ, հում բրինձ, կարելի՞ է:


Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.


-Հելմինթոզները (ճիճվակրություն)` ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները հելմինթներն են (մակաբույծ որդեր են, որոնք առաջացնում են համապատասխան հիվանդություններ` իրենց բնորոշ կլինիկական դրսեւորումներով):
Օրինակ` աշխարհում ամենատարածված հելմինթոզներից է (այդ թվում նաեւ Հայաստանում) ասկարիդոզը: Այն փոխանցվում է արտաքին միջավայրից` մասնավորապես հողից անցնում է բանջարեղենի եւ մրգերի վրա:


Հիմնական ախտանշանները պայմանավորված են աղեստամոքսային տրակտի խանգարումներով` իրար հաջորդող փորլուծությամբ կամ փորկապությամբ, անկանոն կղանքով: Որոշ դեպքերում այս վիճակը կարող է բերել օրգանիզմի ալերգիզացիայի` մաշկային դրսեւորումներ ցանի տեսքով, իսկ ծանր դեպքերում` լեղուղիների խցանման:
Հարգելի նամակագիր, հետազոտման մեթոդները տարբեր են, քանի որ գոյություն ունեն տարբեր պարազիտար հիվանդություններ: Եթե վերցնենք ասկարիդոզը, ապա ամենից հավաստի մեթոդը` կղանքի մանրադիտակային հետազոտումն է, որտեղ հայտնաբերվում են ասկարիդների ձվիկները:
Ճիճվակրությունը հաստատելու համար անց են կացնում նաեւ այլ հետազոտություններ` արյան հետազոտություն (որոշում են հակամարմինների առկայությունը), սակայն այս հետազոտությունն այնքան էլ արդյունավետ չէ: Այն ոչ բոլոր ճիճվակրությունների դեպքում է գնահատվում բարձր:
Հայաստանում ավելի հաճախ հանդիպում են ասկարիդոզն ու էնտերոբիոզը (սրատուտը): Էնտերոբիոզը հանդիպում է հիմնականում երեխաների շրջանում: Ինչո՞ւ, քանի որ այն, ի տարբերություն ասկարիդոզի, փոխանցվում է ոչ թե սննդամթերքի միջոցով, այլ շփման ճանապարհով (ձեռքերը բերանը տանելով, եղունգները կրծելով):
Հիմնական կլինիկական դրսեւորումը երեխաների մոտ` հետանցքի շրջանում քորն է, որը երեխային անհանգստություն է պատճառում` հատկապես գիշերային ժամերին:     
Գոյություն ունեն նաեւ հելմինթոզներ, որոնց հարուցիչը եզան, խոզի երիզորդն է (ժապավենաձեւ որդեր): Անհատը կարող է վարակվել այս դեպքում` վարակված հում կամ ոչ պատշաճ ջերմային մշակման ենթարկված մսի օգտագործմամբ:
Բարեբախտաբար, բոլոր նշված հելմինթոզների ժամանակ գոյություն ունեն դեղորայքային բուժման մեթոդներ: Սակայն բուժումը սկսելուց առաջ պետք է հաստատել ճիճվային վարակի առկայությունը` համապատասխան լաբորատոր ախտորոշման մեթոդով: Ցանկացած դեղորայք չի թույլատրվում ընդունել առանց հիվանդության հաստատման` հակաճիճվային դեղորայքը հատկապես: Գոյություն չունի ունիվերսալ դեղահաբ բոլոր հելմինթոզների համար: Հելմինթոզներից յուրաքանչյուրն ունի բուժման իր յուրահատուկ դեղամիջոցը եւ սխեման:
Կանխարգելիչ միջոցառումները եւս տարբերվում են բոլոր հելմինթոզների համար. պատշաճ լվանալ մրգերը եւ բանջարեղենը, պահպանել անձնական հիգիենայի կանոննեը, չհամտեսել հում միս, օգտագործել միսը միայն պատշաճ ջերմային մշակումից հետո:   
Գոյություն ունեցող դեղորայքային բուժումից բացի, հարգելի նամակագիր, հակաճիճվային ազդեցություն ունեն նաեւ որոշ բուսական ծագման միջոցներ, ինչպիսիք են օրինակ` դդմի կորիզները: Ինչ վերաբերում է դդմի կորիզների բուժական ազդեցությանը, ապա նրանք ունիվերսալ չեն եւ արդյունավետ են հատկապես ժապավենաձեւ որդերի ժամանակ: Չնայած դրանց դրական ազդեցությանը, այնուամենայնիվ, նրանց կիրառումը պետք է լինի հիմնավորված եւ հատուկ սխեմայով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ