Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՍԽԱԼՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻՑ». ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՍԽԱԼՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻՑ». ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Գնալով ակնհայտ է դառնում «Ժառանգություն» կուսկացության ներսում խժդժությունները, սակայն «Իրավուն»-ի հետ զրույցում, այն ինչ տեղի է ունենում «Ժառանգությունում» փոփոխություն է, այլ ոչ թե՝ քայքայում է, ասաց ժառանգական Ստեփան Սաֆարյանը, ով չնայած մեզ ասում է, որ չի քննադատի իր կուսակիցներին, բայցև նշում է, որ «Ժառանգության» սխալները շատ են: Նրա խոսքով սխալների շարանը սկսվել է 2012 թ-ից, երբ ԱԺ ընտրություններից առաջ որոշում է կայացվել «Ազատ դեմոկրաներ»-ի հետ թեկնածուների ցուցակը կազմել, որի համար հիմա ափսոսում են:

Հաջորդ սխալը 2013-ի նախագահական ընտրություններից Րաֆֆի Հովհաննիսյանի սպասումներն էին, որը ըստ Ս.Սաֆարյանի՝ չնայած շատ մեծ էին, բայց դրանք սպասարկել չի ստացվել: «Այսինքն ես տխրում եմ, որ առիթներ տալիս ենք ընտրողներին հիասթափվելու մի կուսակցությունից, որն իմ պատկերացմամաբ նոր մշակույթ և նոր ոճ էր բերել, շատ ճկուն էր քաղաքական օրակարգի վերասահմանման հարցում»,- ասում է Ս. Սաֆարյանը: Նրա խոսքով՝ առանց այն էլ ընդդիմադիր կուսակցությունները չափազանց թույլ են և նույն կուսակցության կողմից պարբերաբար սխալներ թույլ տալը վտանգավոր է, իսկ «Ժառանգության» ուժը միշտ եղել է կամավոր սկզբունքներով գործունեությոն ծավալող, ինտելիգենտ, գրագետ, ժողովրդի կողքին կանգնած կուսակցություն լինելը: «Ասում էին, որ այն նոր քաղաքական մշակույթ է բերում, որովհետև մենք չէինք ասում Ռոբերտ հեռացիր, Սերժիկ հեռացիր, մենք հանրային խնդիրներ էինք բարձրացնում: «Ժառանգության» մասին խոսելիս միշտ ասում էին, որ մենք ստրատեգիական միտք ունենք: Հուսանք, որ այն ինչ տեղի է ունենում «Ժառանգությունում» փոփոխություն է, այլ ոչ թե՝ քայքայում, բայց մյուս կողմից բազմաթիվ սխալները և բազմաթիվ ներքին խնդիրները կուսակցությանը կարող են կանգնեցնել լուրջ փոփոխությունների առջև»,- ասում է Ս. Սաֆարյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ