Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է նաեւ խոսքի եւ մամուլի ազատությանը.

Արխիվ 12-16

Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում

նպատակաուղղված է նաեւ խոսքի եւ մամուլի ազատությանը.

Բաբուխանյան

 

«Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան» հաստատության, կամ նույն ինքը` Սորոսի հիմնադրամի կայքում 2014-ին տրամադրված գրանտների ցուցակում հայտնաբերվել է 2 առավել քան տարօրինակ դրամաշնորհներ` 4000-ական դոլարի չափով: Առաջինը թվագրված է 2014թ. հոկտեմբերի 24-ով, տրված է «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, եւ դրա նպատակն է «օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես, գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` արդյոք «Իրավունք» թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ»:

Երկրորդ նմանաբովանդակ  գրանտը թվագրված է հոկտեմբերի 27-ով, տրված է «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանին, եւ նպատակն է «օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` ատելության խոսքի առկայության մասին` այն հրապարակման մեջ, որը պարունակում է «ազգի թշնամիների» ցուցակ…»:

Փաստորեն հայտնի գլոբալիստ, նարնջագույն հեղափոխությունների հովանավոր Սորոսը, իր հիմնադրամի միջոցով փող է տալիս որոշ ՀԿ-ներին` կոնկրետ լրատվամիջոցի` «Իրավունք» թերթի դատական հետապնդումն իրականացնելու համար: Այսինքն, սույն հիմնադրամը ֆինանսավորում է խոսքի եւ մամուլի ազատության հետապնդումները Հայաստանում, կոնկրետ թիրախավորելով մեկ լրատվամիջոց: Այդտեղ փաստորեն առկա է բացահայտ ֆինանսական միջամտություն դատական գործերին: Կարելի է ենթադրել, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է ոչ միայն ազգային ավանդական արժեհամակարգի դեմ, այլեւ պայքարում է ընդդեմ հիմնարար ժողովրդավարական արժեքի` խոսքի եւ մամուլի ազատության:

Միաժամանակ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում, 22 պատգամավորներ տարածել են զրպարտչական բնույթի հայտարարություն փորձելով ճնշում գործադրել իմ եւ «Իրավունք»  թերթի, ինչպես նաեւ Հայաստանի դատական համակարգի վրա: Այդ տոտալիտար դրսեւվորմանը ես պատասխանեցի բաց նամակով, որտեղ անընդունելի համարեցի խոսքի եւ մամուլի ազատության դեմ նման դրսեւորումները: Արդյոք այդ ամենում նույնպես չկա Սորոսի մատը:

Թերեւս այդ դրվագները հարկ է դարձնել դատախազության եւ պետական այլ լիազոր մարմինների հետազոտության առարկա: Սա պետք է լինի նաեւ մեր հասարակության համար ահազանգ , որ հայ ազգի արժեհամակարգի ու ինքնության դեմ ծավալվել է համակարգված եւ համատարած արշավ:

 

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը հայտարարությունների ժամին. 24.03.2015թ.


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ