Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

"ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՏՎԵՐՈՎ". ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆԱՅՆ

Արխիվ 12-16

"ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ

ՊԱՏՎԵՐՈՎ". ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆԱՅՆ

 


ԲՀԿ-ն հայտարարեց իր ընդդիմություն լինելու փաստի մասին, որին զուգընթաց ԲՀԿ մամուլի նախկին պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ հայտարարեց քաղաքացիական շտաբ բացելու իր նախաձեռնության մասին: Իսկ թե ինչ է այն իրենից ներկայացնում եւ արդյոք այսուհետ պարոն Ուրիխանյանը կառանձնանա եւ կգործի որպես առանձին քաղաքական միավոր մեզ հետ զրույցում դա ոչ հերքվեց, ոչ էլ հաստատվեց.

- Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս ընթացքում չեմ ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել դեռեւս չիրականացված, կամ առավել եւս իրականացված քայլերի, գործողությունների վերաբերյալ: Ես որեւէ հայտարարություն չեմ արել եւ այն, որ հնարամիտ լրագրողները հայթհայթում են տեղեկատվություն դահլիճ վարձակալելու հայտի վերաբերյալ (մայսի 2-ին մարզահամերգային համալիրում իրականացվող համագումար) դա միգուցե կարող է միայն գովեստի պատճառ հանդիսանալ իրենց աշխատանքի առթիվ: Կլինի համագումար, որից հետո կլինի ակնառու եւ բոլորը կտեսնեն ինչ համագումար է, ովքեր են մասնակցում, ինչ հարցեր են քննարկվում: Իսկ եթե չի լինի հետեւաբար կփակվեն բոլոր հարցերը: Ինչ իմաստ ունի խոսել այսօր, եթե ամբողջ հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի: Խոսելու ժամանակը վաղուց անցել է: Այն կարեւոր հեղափոխությունը, որը պետք է իրականացվի մեր երկում, այն է ազնվության հեղափոխությունը, դա պետք է անել շիտակ քայլերով:

- Քաղաքացիական շտաբի ստեղծման գաղափարն առաջացավ փետրվարյան իրադարձություններից հետո՞:

- Այո, բայց այդ գաղափարը առաջացել է մոտավորապես 1200-1300 մարդու մոտ եւս, որոնք ձեւավորեցին բնական պահանջարկ այսօրվա իրականության մեջ: Պետք է նաեւ ասեմ, որ ոչ մի որոշում ես չեմ կայացնում հասարակական ու քաղաքական գործունեության մեջ, այլ առաջնորդվում եմ հանրային պատվերով:


Ընդդիմադիր պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի վաղվա համարում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ