Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

 

Ուղիղ 8 տարի առաջ, ընդամենը 56 տարեկան հասակում հանկարծամահ եղավ անկախ Հայաստանի 10-րդ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ով երկրի տնտեսության կառավարումն իր ձեքն առավ 2000-2007 թվականները: Մարդ, ում սիրում ու հարգում էին անգամ հասարակ քաղաքացիները, քանի որ նա գիտեր ինչպես շփվել ու հասկանալ հենց շարքային հայ քաղաքացուն, ինչն այսօր բացակայում է շատ գործիչների մոտ:
Նա երկարակյաց եղավ գործի մեջ, սակայն կարճ ապրեց երկրային կյանքում։
Անդրանիկ Մարգարյանը 1960-1970-ական թվականների մեր այն առաջին այլախոհներից էր, որոնք 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժումն ընկալեցին իբրեւ իրենց փայփայած իդեալների իրականացման սկիզբը եւ անմնացորդ նվիրվեցին հարազատ ժողովրդի ազատագրության գործին։
1995 թվականին Ա.Մարգարյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 1997-ին` Աշոտ Նավասարդյանի մահվանից հետո, Հանրապետական կուսակցության նախագահ։
Հարգանքի հիշատակի առիթով, այսօր քաղաքացիական պանթեոն են այցելել նրա հարազատները, մտերիմները, ընկերները, կուսակիցները, ՀՀԿ խմբակցությանն անդամակցող կուսակցությունների ղեկավարները, այդ թվում` ՍԻՄ նախագահը, եւ այլոք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ