Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՇԱԲՈՅԱՆԻՆ. «ՔԵԶ, ԵԹԵ ԿՈՂՔԻՑ ՆԱՅԵԻՐ, ԿՀԱՍԿԱՆԱՅԻՐ` ՈՎ Է ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ԱՆՀԵԹԵԹ»

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՇԱԲՈՅԱՆԻՆ. «ՔԵԶ, ԵԹԵ ԿՈՂՔԻՑ ՆԱՅԵԻՐ,

ԿՀԱՍԿԱՆԱՅԻՐ` ՈՎ Է ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ԱՆՀԵԹԵԹ»

 

Երեկվանից Ազգային ժողովը զբաղված է շատ հետաքրքիր, եթե չասենք ծիծաղաշարժ հարցի քննարկմամբ: ԱԺ ամբիոնից հակամենաշնորային հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը փորձում է համոզել պատգամավորներին, որ Հայաստանում մենաշնորհ չկա, իսկ մրցակցային մթնոլորտը տվել անցել է եվրոպական երկրներին: Սակայն պատգամավորները կարծես թե չեն հավատում Շաբոյանի պատմած Գյուլնազ տատի հեքիաթներին եւ շարունակում են պնդել, որ  Շաբոյանի նկարագրած «դրախտը»  բիզնես մրցակցության առումով չի երեւում: Օրինակ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբանը հայտարարեց, որ մոնոպոլիաների առկայությունը ակնհայտ է, իսկ Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ Շաբոյանի հանձնաժողովը սկսել է նմանվել սովետական «ОБХСС»-ի: Թե ինչ նկատի ուներ Բագրատյանը, կաշառքով աշխատելը, թե բոլորին վերից վար ստուգելը, չպարզաբանեց:

Այնուհետեւ հերթը հասավ Նիկոլ Փաշինյանին, ով հարց բարձրացրեց շաքարի եւ բանանի ներկրման մենաշնորհների մասին: Հարցը կարծես շատ ցավոտ էր Շաբոյանի համար: Սկզբում փորձեց ինքն իրեն տիրապետել եւ «ջրել» ու անցնել այն: Նա խոսում էր, որ հարցը խնդիր է, գտնվում է զուտ տնտեսագիտական ոլորտում եւ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Շարունակելով հարցը «ջրել»` Շաբոյանը այնպիսի «մտքի գոհար» արտաբերեց, որ շաքար ներկրելու համար ներկրողը պետք է կառուցի գործարան՝ շաքարի վերամշակման համար: Սակայն հասկանալով, որ իր վերջին ասածը արդեն, մեղմ ասած, խելոք միտք չէր, սկսեց անպատվել Փաշինյանին` նրա հարցերը անվանելով անիմաստ ու անհեթեթ: Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եթե Շաբոյանը կողքից նայեր ու լսեր ինքն իրեն եւ ելույթը ԱԺ ամբիոնից, ապա կհասկանար, թե ով է անիմաստը եւ ով անհեթեթը:

Շաբոյանը այնքան հիսթերիկ էր պահում իրեն ԱԺ ամբիոնի մոտ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը ստիպված եղան նրան կոչ անել պատշաճ իրեն պահել երկրի  օրենսդիր մարմնում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ