Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆԿՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆԿՈՒՄՆԵՐԸ


Սոչիում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում (նոկաուտ մրցակարգ) Հայաստանն այլեւս ներկայացուցիչ չունի: Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չկարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը եւ դուրս մնացին պայքարից:
Լիլիթ Մկրտչյանը մրցեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ եւ տանուլ տվեց 4:5 ընդհանուր հաշվով: Էլինա Դանիելյանը 0.5:1.5 հաշվով պարտվել է կուբացի Յանիետ Մարերո Լոպեսին:
Հայ այլ մարզուհիներից պարտվեց նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւ Աբրահամյանըª 0:2 ընդհանուր հաշվով զիջելով հնդիկ Դրոնավալի Հարիկային: Այսպիսովª կարեւոր այս ստուգատեսում հայ շախմատիստուհիներն այլեւս պայքարելու հնարավորություններ չունեն:
Իսկ ահա Հավայան կղզիներում անցկացված շախմատային բաց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Գաբուզյանը նվաճել է հաղթողի տիտղոսըª 6 հնարավորից վաստակելով 5,5 միավոր:
Հաջողություններ է գրանցում նաեւ պատանի շախմատիստ Սամվել Սեւյանը: "ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերը" թիմը, որի կազմում հանդես է գալիս նաեւ Սեւյանը, Ռիչարդսոնում անցկացված մրցախաղում 26,5:23,5 հաշվով պարտության է մատնել Դալասի համալսարանի հավաքականին, որի հինգ անդամներից չորսը գրոսմայստերներ էին: Հայազգի գրոսմայստեր Սեւյանը ցույց է տվել մրցախաղի լավագույն արդյունքը` 10 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:
Ի դեպ, ամերիկյան նշանավոր Սեմֆորդ ընկերությունը որոշել է իր ամենամյա խոշոր կրթաթոշակը շնորհել պատանի գրոսմայստերներ 14-ամյա Սամվել Սեւյանին եւ 16-ամյա Կայդեն Տրոֆին: Նրանց միջեւ հավասարապես կբաժանվի պարգեւավճարը, որը կազմում է 42 հազար դոլար: Ամենամյա կրթաթոշակի շնորհումը կատարվում է 29-րդ անգամ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ