⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ (Տեսանյութ)

 

Երեկ Բրյուսելի սրտում մեծ ֆլեշմոբ է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Բելգիայում հայտնի «Հայք» պարախմբի մենապարող, դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով վերոնշյալ միջոցառման գլխավոր դերակատարներից մեկն էր. «Ֆլեշմոբի գաղափարն ու կազմակերպումը «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությանն էր, որի հետ համագործակցում էին «Բելգիայի Միացյալ հայեր» խումբը եւ մեր տաղանդավոր երիտասարդությունը, որն այսօր մեծ շարժիչ ուժ է բելգիական հայ համայնքում: Ֆլեշմոբի հիմնական նպատակն էր օտարերկրացիներին տեղեկացնել Մեծ եղեռնի մասին, իսկ մեր  հայրենակիցներին համախմբել ապրիլի 24-ին Բրյուսելում կայանալիք հիշատակի եւ պահանջատիրության քայլերթին: «JOINUS»-ը, որը ստեղծեցինք, արդեն այսօր մեծ ճանաչում է ձեռք բերել սփյուռքում, որի գլխավոր նպատակն է բոլոր երկրներում, որպեսզի ապրիլի 24-ին մեծ բազմություն դուրս բերվի փողոց»: Թե ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ֆլեշմոբը օտարերկրացիների վրա, հատկապես երբ հնչեց հայկական երաժշտություն ու բելգիահայ երիտասարդությունը պարեց «Բերդը», Ս. Սիմոնյանը նշեց. «Օտարերկրացիների մոտեցումն, իրոք, շատ ոգեւորիչ էր: «Արցախ» երաժշտության ներքո հնչած կատարումն, ուղղակի, ցնցել էր մարդկանց: Լսեցինք շատ մեծ գովասանքի խոսքեր: Ի դեպ, պարողների մեջ նույնիսկ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր շատ վարպետորեն կատարեցին իրենց վրա դրված առաջադրանքը: Այս պահին արձագանքը շատ մեծ է բոլորի մոտ եւ ոգեւորիչ: Տարբեր տեղերից ստանում ենք շնորհավորանքներ եւ պատրաստակամություն ապրիլի 24-ին իրենց օտարերկրացի ընկերների հետ ներկա գտնվել քայլերթին: Սպասենք մինչեւ ապրիլի 24-ը հաջորդ անակնկալին»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ