⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ը

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ


Այսօր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ`համասեռամոլության լոբբինգով զբաղվող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գործով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի iravunk.com կայքում հրապարակվել էր ընդարձակ հոդված, որտեղ հեղինակը `«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն անդրադարձել էր այն մարդկանց, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ   Արշակյանների նկատմամբ դրսեւորել էին բացահայտ հալածանք, քանի որ վերջիններս  արտահայտել էին իրենց անձնական կարծիքը Կոնչիտա Վուրստի հասցեին: Ըստ հայցվոր կողմի շահերի պաշտպան Մարո Խաչատուրյանի` հոդվածի միջոցով  վիրավորել եւ արատավորել են իր պաշտպանյալների պատիվն ու արժանապատվությունը: Այն ինչ հոդվածագիրը հոդվածում պարզապես արտահայտել է սեփական կարծիքը եւ մեջբերել հ/կ-ի անդամների այն խոսքերը, որտեղ նրանք անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել Ինգա Անուշ Արշակայանների հասցեին եւ պաշտպանել Կոնչիտային:

Դատական նիստի ընթացքում, որպես վերոնշյալի ապացույց պատասխանող կողմի`Հովհաննես Գալաջյանի փաստաբան`«Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը դատարանին է ներկայացրել հ/կ-ի այն անդամների լուսանկարներն ու գրառումները, որոնք սոցիալական ցանցերի իրենց անձնական էջերի միջոցով Արշակյան քույրերի հասցեին տարածել էին անպարկեշտ արտահայտություններ:

Իհարկե, այս ամենը հայցվոր կողմը դիտարկեց, որպես անձնական տվյալների հրապարակում, այն ինչ այսպիսի անձնական տվյալներ կարելի է հրապարակավ հանդիպել նրանցից յուրաքանչյուրի ֆեյսբուքյան էջում: Ծանոթանալով գործի մանրամասներին, դատարանը լսեց  երկու կողմերի կարծիքները`արդյո՞ք նրանք ունեն ցանկություն գնալ որոշակի զիջումների, թե ոչ: Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց «Ես կողմ եմ հաշտության հարգելի դատարան, եթե հայցվոր կողմը համաձայն է հրաժարվել  իր ներկայացրած հայցից»: Սակայն  հաշտության այս առաջարկը մերժվեց հայցվորի շահերի պաշտպանի կողմից: Փորձելով դատը քաղաքականացնել  հայցվոր կողմն առանց հաշտության գնալու փորձում է հասնել  հայցի բավարարմանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ