⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր աում են, թե մեզ պետք չի եկեղեցի կառուցել կամ վերանորոգել

Արխիվ 12-16

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր աում են, թե մեզ պետք չի եկեղեցի կառուցել կամ վերանորոգել

 

Ես չեմ հասկանում այն մարդկանց ովքեր աում են, թե մեզ պետք չի եկեղեցի կառուցել կամ վերանորոգել, քանի որ երկրում տիրում է աղքատություն, գործազրկություն, արտագաղթ և այլն: Այո համաձայն եմ ձեզ հետ, կա նման բան մեր երկրում, բայց այն, որ դա լինելով հանդերձ չպետք է եկեղեցի կառուցվի աշխարհի առաջին քրիստոնյա երկրում, դա չեմ ընդունում, հիմա հիմնավորեմ, թե ինչու:
Ինչու՞ պետք է մեր երկրում եկեղեցի կառուցվի: Սա այն ամենապրիմիտիվ օրինակներն են, որ պետք է մեզ և ավելին , եթե իքներդ էլ ուսումնասիրեք կհասկանաք:
1. Մենք մեր մշակույթն ու դարերի պատմությունը ապացուցել ենք հենց եկեղեցիներով. օրինակ Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անին, որն այսօր գտնվում է Թուրքիայում:
2. Մենք աշխարհում առաջին Քրիստոնյա ազգն ենք և ի՞նչով ենք ապացուցում այն, եթե ոչ հենց խաչքարերով ու եկեղեցիներով, որոնք ունեն դարերի մեծ պատմություն: Պարտադիր է մտածել, թե այդ դարերի պատմության ընթացքում ի՞նչեր են տեսել այդ կոթողները:
3. Այսօր Հայաստանում դեռ կան խոշոր համայնքներ, որտեղ չկա գործող եկեղեցի: Իսկ, եթե հարց է առաջանում, ի՞նչ պարտադիր է, որ լինի, ես չեմ ցանկանա կոպիտ պատասխան տալ, ուրեմն դու պետք է ապրես այդ համայնքում, որպեսզի հասկանաս:
4. Իսկ եթե դուք մտածում եք, թե ավելի լավ չէր լինի մնար, որպես հին կոթող և չվերանորոգել, որպես մշակութային կոթող հանդիսացող արժեք, ես կպատասխանեմ, որ ոչ, լավը որն է, որ եկեղեցին չգործի և քանդված մնա, իսկ ի՞նչ է, եթե եկեղեցին վերանորոգվեց կորցնում է իր պատմական նշանակությունն ու արժեքը:
5. Այսօր ժամատները քանդված են, շատերի հետքերն էլ չկա, չկա ոչ մի ուշադրություն, ոչ նախարարության կողմից, ոչ համայնքի կողմից, կան ընդամենը մի քանի հոգ մտածողներ, որոնց ձեռքն էլ «քարի տակ» է:
6 եթե այսօր, այս երկրում՝ աղքատության, գործազրկության և արտագաղթի ֆոնի վրա, կառուցվում են, սնկի պես աճում են, ռեստորանները, սգո սրահները, որոնք եկել են փոխարինելու մեր ժամատներին և ամեն ինչ սարքել են բիզնես և, որ մարդ է մահանում, որ պետք է ժամատնից հուղարկավորեն և այդ ամեն ինչը կազմակերպի հոգևորականը, հոգևորականի փոխարեն կազմակերպում է բիզնեսպռոեկտի, սգո սրահի ոմն մենջերը, ժամատներին էլ փոխարինվում է էլիտար սգո սրահը, իսկ ռեստորաններում տարբեր պոզաներով նկարվում են «ԳԼԱՄՈՒՌ» որոշ լրբեր և երկրի մասին այդ ուղղությամբ մտածողներ, ովքեր իրենց արմատների արժեքները, մշակույթը, ամեն ինչը կորցրել են և դեռ հարց են տալիս ու՞մ է պետք եկեղեցին, պատասխանս հստակ է:
Այս մասին գրում է «Երիտասարդ Գետաշեն» հիմնադրամի հիմնադիր՝ Ռոլանդ Ճռիկյանը իր ֆեյսբուքյան էջում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ