⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

""ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ" ԵՎ "ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԸ" ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՈՒՄ ԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ"

Արխիվ 12-16

"ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ" ԵՎ "ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԸ"
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՈՒՄ ԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ"


Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤ տեղեկացրեց, որ վարչական վարույթ է հարուցում ծխախոտի տեղական երկու առաջատարներիª "Գրանդ Տոբակոյի" եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի" նկատմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:
Դրա հիմքն այն կասկածներն են, թե "Գրանդ Տոբակո" հայ-կանադական ՀՁ եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Օրինակª մանրածախ առեւտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի առանձնահատուկ պայմաններ, նույնիսկª թանկարժեք նվերներ, որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած եւ արտադրված ծխախոտի իրացումից: Այդպիսովª ծխախոտ արտադրող եւ ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններումª ենթադրում է ՏՄՊՊՀ-ն: Իսկ թե ինչ այլ մանրամասներ են դրված այս պաշտոնական "չոր" մեղադրանքների տակ, փորձեցինք պարզել ՏՄՊՊ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից: Նրա խոսքով.
- "Գրանդ Տոբակո" եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ընկերությունները ամեն հնարավոր բան անում են, այլ կերպ ասածª շահագրգռում են բոլոր խանութներին, որպեսզի դրանք հենց իրենց ընկերության արտադրանքը ստանան եւ վաճառեն: Հնարավոր ամեն քայլի գնում են, որպեսզի մնացած ընկերությունների արտադրանքը խանութներում չվաճառվի, եւ դա վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ հանրապետության ամբողջ տարածքի խանութներին: Եվ բնական է, որ շատ խանութներ, շահագրգռված լինելով թանկարժեք նվերներով ¥որոնք, ի դեպ,  բավական մեծ արժեք են ներկայացնում¤, պայմանագրեր չեն կնքում մյուս տնտեսվարողների հետ:
Հանձնաժողովն ունի բազմաթիվ նման դժգոհություններ, բողոքներ, որ իսկապես ծխախոտի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերություններ հանդիպում են խոչընդոտների եւ իրենց արտադրանքը չեն կարողանում պատշաճ կերպով իրացնել շուկայում: Իսկ վարչական վարույթ հարուցվեց, քանի որ իրավախախտման փաստը արդեն իսկ տեսանելի է: Ընթացքում, կարծում եմ, մի շարք այլ հանգամանքներ եւս կպարզվեն, եւ ըստ այդմ պատասխանատվության միջոց կկիրառվի այդ ընկերությունների հանդեպ: Թե կոնկրետ ինչ միջոցներ, այս պահին, իհարկե, չեմ կարող ասել: Ամեն դեպքումª այս պահի դրությամբ իրավախախտման փաստն արդեն իսկ ակնհայտ է. խոշորագույն ընկերության նման վարքագիծը խոչընդոտել է մյուսների արտադրանքի իրացմանը: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելունª դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ