⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԼԳԲՏ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԼԳԲՏ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

Հայաստանում գործող 18 վայ-ՀԿ եւ 4 անհատ միասնական հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)` պահանջելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին պարտավորեցնել բացատրություն տալ` ԼԳԲՏ համայնքի դեմ իր խոսքերի կապակցությամբ: Արի ու տես, որ ԼԳԲՏ լոբբիստ դարձած ՀԿ-ներին վրդովեցրել է այն, որ տիկին Զոհրաբյանը հենց համասեռամոլության լոբբինգով զբաղվող լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, թե ԵԽԽՎ-ում միշտ կոչ է անում դեմ քվեարկել այն նախագծերին, որոնք միտված են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությանը: Ավելին` անկեղծորեն իր կարծիքն է արտահայտել նրանց հասցեին` ասելով, որ ԼԳԲՏ համայնքին պատկանող անձինք բժշկությանը թերեւս անծանոթ քաղցկեղային մի հիվանդության կրողներ են, ովքեր իրենց "մետաստազները կարող են տարածել" հանրության շրջանում:
Թե ինչպես է վերաբերվում ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ իր դեմ կազմակերպված այս  հայտարարությանը, "Իրավունքը" հետաքրքրվեց հենց նրանից.
– Իրենց գործն է, իրենց իրավունքն է, ես իմ հարցազրույցում որեւէ մեկի իրավունքը չեմ ոտնահարել: Ինչպես ունեն իրենք իրենց իրավունքները, օրինակ` չընդունելու մեր ապրելաոճը, այնպես էլ ես` որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրավունք ունեմ չընդունելու իրենց ապրելակերպը եւ չշեղվելու Աստծո պատվիրաններից: Ես ասել եմ ընդամենը, որ իրենց այրելու կոչ չեմ անում, դա իրենց իրավունքն է, բայց որքան իրենք ունեն ազատություն` արտահայտելու իրենց դիրքորոշումը, նույնքան էլ ես` որպես ՀՀ քաղաքացի ունեմ ազատություն` արտահայտելու իմ դիրքորոշումը իրենց հանդեպ: Սա խոսքի ազատության իմ իրավունքն է: Եվ եթե իրենք գտնում են, որ իմ հանդեպ ինչ-որ սանկցիաներ պետք է կիրառեն` ընդհուպ դիմեն ԵԽԽՎ, դա բացառապես իրենց գործն է:
– Այնուամենայնիվ, որեւէ քայլ պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել այս ուղղությամբ:
– Բացառապես ոչ մի քայլ: Դա ինձ չի մտահոգում եւ չի անհանգստացնում:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարության համահեղինակները գրեթե ամբողջությամբ հենց այն նույն ՀԿ-ներն են, որոնք նմանատիպ հայտարարություններ էին տարածում ընդդեմ "Իրավունքի" եւ սպառնում դիմել եվրակառույցներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ