⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԴԵՐԱՍԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՀԼԻՃԻՑ "ՎՌՆԴԵՑ" ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԴԱՀԼԻՃԻՑ "ՎՌՆԴԵՑ" ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ


Այս տարի Հայաստանում անցկացվող "Արմմոնո" միջազգային թատերական 13-րդ փառատոնի բացումը ստանձնել էր երիտասարդ դերասան ԱՐԵԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ` ռեժիսոր Գոռ Մարգարյանի "Լյուսիեն Լյուկ" մոնոներկայացմամբ: Իր ինտերակտիվ ներկայացմամբ` դերասանը մեկ բեմում էր, մեկ էլ` հանդիսատեսի շարքերում: Մեկ բեմ, մեկ դերասան եւ բազում հանդիսատես, որին պետք էր գոհացնել: Հավանական եւ անհավանական լուծումներով Լյուսեն Լյուկը` նույն Ա. Գեւորգյանը կարողացավ արժանանալ հանդիսատեսի ծափահարություններին, որոնք ներկայացման վերջում դադարեցրեց եւ Լ. Լյուկի անունից հայտարարեց` դուրս գնացեք, ձեր ծափահարություններն ինձ պետք չեն: Թերեւս, ներկայացման մեջ հանդիսատեսի համար ամենաանսպասելին այն էր, որ դերասանը ներկայացման ժամանակ մեծ ախորժակով կերավ կարմիր վարդ:  "Իրավունքի" հետ զրույցում Արեգը խոստովանեց, որ առաջին անգամ էր վարդ "համտեսում". "Փորձերի ժամանակ վարդ չեմ կերել, առաջին անգամ էի ուտում: Իհարկե` բեմում դժվար էր ուտել մեկ ամբողջական վարդ ու հետո` խոսել: Այն ատամներիս էր կպչում ու խանգարում էր խոսել",- նշեց Արեգը:
Անդրադառնալով բեմադրությանը եւ իր ստանձնած դերին` դերասանը շատ չբողոքելով` ընդգծեց, որ այդքան էլ գոհ չէ իր խաղից: Սպասելի են եղել, որ կլինեն որոշ խնդիրներ. "Չենք արդարանում եւ պետք է առայժմ բավարարվենք այսքանով: Ապագայում ներկայացումն ավելի հետաքրքիր տեսք կունենա, որովհետեւ պատրաստվում ենք շատ բաներ փոփոխել, որից հետո նախատեսված է ներկայացման պրեմիերա",- ավելացրեց դերասանը:
Ի դեպ, ի տարբերություն Արեգ Գեւորգյանի, որն անկեղծ զրույց ունեցավ մեզ հետ, նրա հայրը` երգիչ Ֆորշը, շատ ժլատ գտնվեց եւ նույնիսկ կարծիք չհայտնեց տղայի խաղի վերաբերյալ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ