⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԵՐԸ ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԵՐԸ
ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼ ԵՆ


Այն, որ ադրբեջանական լրահոսի ջրաղացին գիտակցաբար, թե անգիտակցաբար կարող է ջուր լցնել այս կամ այն ոլորտի հայ ներկայացուցիչը, ինչ-որ առումով կարելի է պատկերացնել, ներել կամ չներել:

Բայց երբ խայտառակ սխալ կարող է թույլ տալ պետական գործիչը` այն էլ նախկին վարչապետը, սա, թերեւս դեռ 90-ականներից մեր ազգի վրա ծանրացած ողբերգությունն է: Եվ այսպես, օրերս, երբ հեռուստաալիքներից մեկի հյուրը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էր, իսկ թեման` մայիսյան Եռատոնը, վերջինս նման մի հայտարարություն արեց. «1992-ին` Շուշին գրավելիս, հայերս օգտվեցինք Ալիեւի եւ Էլչիբեյի հակասությունից»: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ մեկ էլ Ադրբեջանն է կարծում, որ մենք Շուշին գրավել ենք, մինչդեռ սա եղել է մեր հայրենիքի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ սրբազան պատերազմ: Եվ երբ բորբոքված հեռուստադիտողը մինչ այս պահը սպասում է, որ պարոն Բագրատյանը ներողություն կխնդրի, թե սա «լեզվի սայթաքում էր», նա հրապարակավ ներողություն է խնդրում այլ բանի համար. «Հաղորդման ժամանակ մի սխալ բան եմ ասել, ուզում եմ շտկել: 1992-ին` Շուշին գրավելիս, հայերս օգտվեցինք ոչ թե Էլչիբեյի եւ Ալիեւի հակասությունից, այլ Մութալիբովի եւ Էլչիբեյի հակասությունից: Ներողություն վրիպակի համար: Ի դեպ, Էլչիբեյի եւ Ալիեւի հակասությունից ԼՂՀ զինված ուժերն օգտվեցին 1993-ին` երբ գրավեցին Աղդամը»: Չէ, Բագրատյանն, ուղղակի, անուղղելի է, թերեւս երրորդ անգամ սխալվելով, նրանով պետք է զբաղվեն ոչ թե պատմաբանները, այլ ազգային անվտանգությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ