⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆԸ, ԵՎ ԱՌԱՋԻՆԸ` ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ»

Արխիվ 12-16

«ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆԸ,  ԵՎ ԱՌԱՋԻՆԸ`

ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ»


Այս օրերին, երբ աշխարհի առաջադեմ հասարակությունը պաթոսով խոսում է ահաբեկչությունների, ջարդերի, ցեղասպանությունների մասին, միեւնույն ժամանակ, լուռ ունկնդիրն է Իրաքում տեղի ունեցող սարսափելի սպանդի: Ամեն օր, ամեն վայրկյան հենց մեր քթի տակ ահաբեկիչների ձեռքով հարյուրավոր երեխաներ են սպանվում, հազարավոր ճակատագրեր խեղվում:

Այս մասին «Իրավունքը» զրուցեց Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ հետ, ով բոլորովին վերջերս իր աչքով է տեսել Շանգալի սարսափը.
–Անցած ամիս եղա Իրաքում եւ այցելեցի մեր 423 հազար ու ավելի փախստական եզդիներին: Նրանք ապրում են «Յունիսեֆի» տրամադրած վրանների տակ` անհույս եւ առանց որեւէ հեռանկարի: Երեխաները հիվանդ են, մահանում են: Ունենք շատ որբ երեխաներ: Հնարավոր չէ պատկերացնել, որ  այժմյան քաղաքակրթության դարաշրջանում հնարավոր է այսպես ապրել:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են գերտերությունները լռում այս մասին:
– Գերտերությունների եւ առհասարակ միջազգային կառույցների այս լռությունը չափից դուրս դժգոհելու տեղիք է տալիս: Դատապարտելուց ավել բան չեն անում: Իսկ դատապարտելը այս դեպքում զրոյական եմ համարում, եթե չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ` դադարեցնելու դեռեւս շարունակվող ողբերգությունը: Ավելին` կան որոշ կառույցներ, որոնք զենք եւ զինամթերք են ապահովում ահաբեկչական խմբավորմանը, եւ առաջինը` հենց Թուրքիան:
– Իրաքում դեռ մնացած եզդիների մասին ի՞նչ տեղեկություն ունեք այս պահին:
– Փախստական եզդիները, ովքեր մնացին Իրաքում, հաստատվել են հիմնականում Շարիայում, Զախոյում, Խանկում, Բաաեդիրում, Էյսեյում եւ այլն: Առավել ողբերգական է Զախոյում հաստատված եզդիների վիճակը, որոնց ոչ մի օգնություն չի հասնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ