«ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԴԵՐԸ»
Արխիվ 12-16«ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԴԵՐԸ»
Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներԸ համատեղ կազմակերպել են խորհրդարանական լսումներ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ: ԱԺ ֆինանսավարկային և բուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով. «Վերջին զարգացումերն էլ ավելի են կարևորում Հյուսիս-Հարավի ճանապարհի դերը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և ԵՏՄ-Իրան համագործակցության ֆոնին»:
Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոսելով դրա վերաբերյալ ասաց. «Նախագիծը ֆինանսական, տնտեսական, հանրային մեծ նշանակություն ունի, ուստի անհրաժեշտ է հանրային և խորհրդարանական վերահսկություն սահմանել: Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար արդեն իրականացվել են 750 մլն դոլարի համարժեք ներդրումներ»:
Ծրագրի շուրջ ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցիչ Դևիդ Դոուլը, մասնավորապես նշելով.«Ասիական զարգաման բանկի համար պատիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ է հրավիրել մասնակցելու Հյուսիս-Հարավ ծրագրին: Մենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը դիտարկում ենք որպես կարևոր ծրագիր, որ կոչված է ամրապնդելու թե՛ ՀՀ ներքին, թե՛ հարևանների միջև կապերը և ՀՀ-ին ավելի սերտորեն ինտեգրելու տարածաշրջանային ծրագրերին: Սա մի ծրագիր է, որ կարևոր է ազգի համար: Ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր աջակցությունը ծրագրի իրականացման առումով և կտեսնենք այն օգուտները, որ կլինեն ծրագրից երկրի համար»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
