⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՔՈ ՊԱՊՆ ԱՐԵՑ ԱՅՍ ՎԱՏ ԲԱՆԸ, ՁԵԶ ՎՐԱ ԲԻԾ ՄԻ ԹՈՂԵՔ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՔՈ ՊԱՊՆ ԱՐԵՑ ԱՅՍ ՎԱՏ ԲԱՆԸ, ՁԵԶ ՎՐԱ ԲԻԾ ՄԻ ԹՈՂԵՔ»

 

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր խոսելով համայնքների խոշորացման մասին, ասաց, որ դա ոչինչ չի տալու, ավելորդ քաշքշուկի մեջ են գցելու գյուղացիներին: «Անգամ ընտրությունների անցկացմանն եմ դեմ, քանի որ ավելորդ գումարներ են ծախսվում»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

 

Ըստ Լյովա Խաչատրյանի` երբ գյուղերում սոցիալական վիճակը կբարելավվի, կարելի  է մտածել  համայնքների խոշորացման մասին:  Պատգամավորը, սակայն, ընդունելի է համարում համայնքների խոշորացումը շրջանների միավորման տեսքով:

Նրա խոսքով` ընտրել են այնպիսի համայնքներ, որոնք եկամտաբեր են` Դիլիջանը, որը ապագայում  ֆինանսական հոսքերի աղբյուր կլինի: «Եթե իրական ընտրություն լինի, ապա «ոչ»  կասեն համայնքների  խոշորացմանը: Հորդորում եմ համայնքապետերին չստիպել գյուղացիներին «այո» ասել  համայնքների խոշորացմանը, քանի որ տարիներ կանցնեն եւ սերունդները համայնքապետերի  սերունդներին կասեն` քո պապն արեց այս վատ բանը:  Պետք չէ, որ իրենց վրա բիծ թողնեն»,- ասաց բանախոսը:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ համայնքների խոշորացման ծրագիրը պետք է շարունակական  լինի: «Խոշորացումն անհրաժեշտություն է»,-կարծում է ՀՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ