⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԵՏՄ-Ն ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԵՔՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ն ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԵՔՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ

Ի դեպª Եվրասիական միության եւ կոնկրետ դեպքումª նաեւ Հայաստանի հետ կապված որոշ ուշագրավ հայտարարություններով երեկ հանդես եկավ ԵՏՀ կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար ԱՆԴՐԵՅ ՍԼԵՊՆԵՎԸ: Առաջինը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկում է Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորության հարցը. "Իրանական կողմը վերջերս էր հանդես եկել նման նախաձեռնությամբ, եւ դա աջակցություն էր գտել ԵՏՄ բոլոր անդամների կողմից": Թերեւսª պարոն Սլեպնեւի այս խոսքին պետք է ավելացնել նաեւ օրերս մեր թերթին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի այն տեսակետը, թե. "ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը օգուտ է նաեւ Իրանին: Եթե մենք կարողանանք որեւիցե համապատասխան համաձայնագիր ունենալ Հայաստանի հետ, ապա դա Իրանին հնարավորություն կտա զարգացնել մեր առեւտուրը նաեւ ԵՏՄ անդամ երկրների հետ":
Ու մյուս կողմից էլª պարոն Սլեպնեւը նաեւ ընդգծեց. "Ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՏՄ անդամ որեւէ երկիր այդ մասին պաշտոնական հայց չեն ներկայացրել":
"ԵՏՄ անդամ որեւէ երկիրը", անշուշտ, Ղազախստանն է, որի նախագահ Նազարբաեւը երկար-բարակ խոսում է Միության հետ Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության ծրագրերի մասին: Եվ ահա ստացվում է, որ ո՛չ այդ երկրները եւ ո՛չ էլ նրանց լոբբիստի դերն ստանձնած Ղազախստանը որեւէ պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել, եւ միայն ժամանակը ցույց կտաª ապագայում կներկայացնե՞նª հաշվի առնելով նաեւ պարոն Սլեպնեւի այն ակնարկը, որ Թուրքիան ազատ առեւտրի համաձայնագիր ունի նաեւ Եվրամիության հետ, այսինքն "շատ սահմանափակ են հնարավորությունները` երրորդ կողմի հետ ինքնուրույն ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար": Միաժամանակª Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն է ասում. "Ես ստիպված եմ արձանագրել, որ Ղրիմում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները, հատկապես Ղրիմի թաթարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում": Փոխարենըª ռուսներն են սկսել պարբերաբար անորակ համարել Թուրքիայից ներկրված ապրանքները, եւ այդ ամենը հուշում է, որ հատկապես ապրիլի 24-ից հետո գնալով խորանում են հակասությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Եվ այս իրավիճակը հուշում է, որ ԵՏՄ-ի ուղղվածությունը գնալով ծանրանում է Հայաստանով դեպի Իրան շարժի վրա, եւ մյուս կողմից էլª Չինաստանն է սկսել հաճախակի խոսել իր "Մետաքսի ճանապարհի" այս թեւը Իրանով Հայաստան, ապաª Սեւ ծով հասցնելու մասին: Իրավիճակ, որը կյանքի կոչվելու դեպքում` հաստատ Հայաստանի համար կունենա ճակատագրական նշանակություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ