ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԵՌ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐԴՈՒՆ
Արխիվ 12-16ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԵՌ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐԴՈՒՆ
Մամուլը բազմիցս անդրադարձել է 2013 թվականի դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով մահացած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդու` Արտավազդ Թամրազյանի եւ "տեղական հեղինակություն" Նավոյի` դիլիջանցի մեծահարուստ, "Հաղարծին" ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդու սպանություններին: Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի արդեն նախկին բաժնի պետի եւ բազմաթիվ այլ ոստիկանների ներկայությամբ: Ըստ նույն աղբյուրներիª դեռ մի բան էլ տեղի ոստիկանապետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից: Այս հանցագործությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Թեղուտի գյուղապետի մյուս որդուª Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: Թեեւ այս դրվագի հետ կապված առ այսօր իրավապահներից ձայն ու ծպտուն չի լսվում, բայց ահա երեկ տեղեկացանք, որ արդեն բավական ժամանակ է, ինչ Դիլիջանում ակտիվ խոսակցություններ են տարածվել, որ հետախուզման մեջ գտնվող Արագած Թամրազյանը կարողանում է ճարպկորեն "թաքնվել" իրավապահներից... իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման գալով: Ավելինª նաեւ "զենքը վրան խփած": Թե ինչու համապատասխան անձինք դա "չեն տեսնում", կարելի է կռահել:
Արգոն սպանվածներից մեկի եղբայրն է եւ ըստ տվյալներիª նրա նկատմամբ հետախուզումը կապված է "մյուս կողմի հետ եղած հին թշնամությունը նման ողբերգական ավարտի հանգեցրած այդ պատմության ակտիվ մասնակիցը" լինելու հետ, հայտնաբերելը շատ կարեւոր է եթե ոչ արդարադատության, ապա գոնեª "նոր արյունահեղությունից" խուսափելու համար: Բանն այն է, որ ըստ նույն աղբյուրիª Արագածը իր "դիլիջանյան զբոսանքների" ընթացքում նաեւ տարբեր խոսակցությունների ժամանակ ասել էª ուշ, թե շուտ վրեժ է լուծելու եղբոր սպանության համար: Ավելինª նաեւ պարծեցել է, որ շատ ազդեցիկ տանիք ունի, ով էլ կարողանում է հեռու պահել նրան իրավապահների ձեռքն ընկնելուց: Այսինքնª կփրկի նաեւ այդ "վրեժ" ծրագրից հետո:
Այս ամենի հետ կապված` մենք նախ փորձեցինք տեղեկություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ միայն փոխանցեցին, որ Արագած Թամրազյանն իրոք գտնվում է հետախուզման մեջ, եւ ձեռնարկվում են օպերատիվ աշխատանքներª նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Իհարկեª կեցցե մեր ոստիկանության այդ աննախադեպ "ակտիվությունը": Իսկ մենք, համենայնդեպս, փորձեցինք նաեւ Արագածի գյուղապետ հորից` Արարատ Թամրազյանից պարզել, թե ինչ գիտի որդու այդ շրջագայությունների եւ վենդետայի ծրագրերի մասին: Բայց պարոն գյուղապետը հարցը լսելուն պես` միանգամից բորբոքվեց. "Էդ Ձեզ ի՞նչ, շա՞տ եք ուզում իմանալ, ով որ Ձեզ էդ տվյալները տվել է, իրան էլ զանգեք: Այ քեզ բան. ասենք ըստեղ ա, ըստեղ չի, Ձեզ ի՞նչ... Էլ չզանգեք էդ հարցով":
Նման ռեակցիան սպասելի էր, առավել եւս, որ կա այն վարկածը, որ այս "կաշան" նաեւ մի տեսակ "փայտահամ" ունի:
Համաձայն շրջանառվող լուրերիª Թամրազյանները Թեղուտում բավական մեծ ունեցվածքի տեր են: Նրանց է պատկանում գյուղի գազալցակայանը ¥որը թեեւ 2013-ի կրակոցներից հետո մի պահ չէր գործում, բայց էլի վերականգնեց աշխատանքը¤ եւ, հատկապես, փայտամշակման արտադրամասը: Եվ ահա այս արտադրամասի հետ կապված էլ ժամանակին քիչ խոսակցություններ չեն պտտվել ու մինչ օրս էլ շարունակվում են: Մասնավորապես, որ նաեւ այնտեղ է ուղղվում Դիլիջանի շրջակայքում ապօրինի հատվող անտառանյութը: Այդ թվումª Պարզ լճի, Թեղուտի մոտակա անտառների թանկարժեք փայտը: Իսկ Դիլիջանի ապօրինի անտառահատումները ¥շատ դեպքերումª օրը ցերեկով, անգամ առանց թաքցնելու, ինչը մենք էլ ենք ժամանակին քանիցս ֆիքսելու առիթներ ունեցել¤ հզոր տերեր ունեցող այն մեծ փողերն են, որոնք հազար ու մի "պատերազմների" առիթ են հանդիսացել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
